fbpx

Սեքսի մասին խոսելը՝ անխոս թեմա Հայաստանում

(Արմինե Ավետիսյան /OC Media)

Սեռական դաստիարակության մասին խոսելը Հայաստանում այսօր արգելված թեմա է համարվում։ Շատ երեխաներ այս առումով զբաղվում են ինքնակրթությամբ՝ սեռական կյանքի և ինտիմ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելով համացանցում։ Չնայած այն հանգամանքին, որ դպրոցներում ներառվել են տարրական դասընթացներ «առողջ ապրելակերպի» վերաբերյալ, այնուամենայնիվ, փորձագետների մեծամասնությունը նշում է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված նպատակներին։

«12 տարեկանում արշավի էինք գնացել։ Շատ փոքրիկ վրանի մեջ էինք գիշերել՝ աղջիկ-տղա խառը քնել էինք։ Լուսաբացին որովայնս սկսեց ցավել, գնալով ցավը ուժեղանում էր, սկսեցի արտասվել։ Երբ դասընկերներս իմացան իմ ցավի մասին, սկսեցին ծաղրել, թե գիշերը հղիացել եմ իմ կողքը քնած դասընկերոջիցս…», — հիշում է 18 ամյա Լիլիթը (անունը փոխված է)։

«Ես գիտեմ, որ սա մանկական անմեղ կատակ է, բայց այդ օրը ես հավատացի, որ եթե եթե աղջիկն ու տղան ուղղակի իրար կողք պառկեն, ապա աղջիկը կարող է հղիանալ»։

Հայաստանում սեռական կյանքի մասին խոսելը ամոթալի է համարվում։ Լիլիթի խոսքով՝ նույնիսկ տանը, մայրիկի հետ այդ մասին խոսելը միշտ անպարկեշտէերևացել։

Երբ Լիլիթը վերադարձել է տուն՝ Շիրակի հյուսիս-արևմտյան շրջանի Արթիկ քաղաք, նա սկսել է առցանց տեղեկություն փնտրել հղիության մասին։

«Ես շատ ուրախացա, երբ հասկացա, որ աղջիկը չի կարող հղիանալ միայն տղայի հետ կողք-կողքիպառկելով։ Բայց հետո էլ սկսեցի մտածել, թե ինձ բռնաբարել են՝ այն դեպքում, որ ուղղակի մրսել էի և փորացավ ունեի։ Ահագին աղբ գտաառցանց, — ասում է Լիլիթը, — ու հետո հասկացա, թե ինչ հիմար հոդվածներ էի կարդում»։

Լիլիթը փոքր քույր ունի, նա 13 տարեկան է։ Իտարբերություն Լիլիթի, նա ավելի տեղեկացված է։

Advertisements

«Քրոջս հետ էլ ծնողներս չեն խոսում այս թեմայի մասին։ Ճիշտն ասած, ես էլ եմ ամաչել։ Հետո նկատեցի, որ ճիշտ ինձ պես, նա համացանցում ինչ-որ լուրեր է կարդում ու հասկացա, որ չի կարելի թույլ տալ, որ ինձ պես սխալ ուղու վրա կանգնի։ Սկսեցի այդ մասին քիչ-քիչ խոսել նրա հետ ու հիմա արդեն մենք շատ ազատ միասին խոսում ենք սեռական կյանքի մասին», — ասում է Լիլիթը։

Լիլիթն այսօր ապրում և սովորում է Երևանում։ Ապագա հոգեբան է։ Ասում է, երբ դասախոսը հանձնարարություն է տալիս ուսումնասիրություն անցկացնել սեռական որևէ թեմայի վերաբերյալ, նա հայտնվում է բարդ խնդրի առջև։

Լիլիթի խոսքով, նման դեպքերում նա դիմում է Facebook-ում հատուկ խմբերի, որոնք միայն կանանց համար են։

«Եղել է դեպք, որ ես փորձել եմ հարցում անել ինտիմ թեմայի վերաբերյալ՝հարցը եղել է հետևյալը, թե ինչ գիտեն սեքսի մասին։ Արձագանքը ահավոր էր։ Երբ մեկը համարձակվում էր թեմայի մասին բաց խոսել, նրան շտապում էին այլ օգտատերեր լռեցնել, ասելով, թե ոնց չի ամաչում նման բաներ գրել, կամ պարզապես անվանում էին անբարոյական», — ասում է Լիլիթը։

Ինտերնետ՝ երկսայր սուր

ԲժիշկՎահե Ասրյանը՝ Երևանի «Հորմոնե» բժշկական կենտրոնի կլինիկական սեքսոպաթոլոգը, ասում է, որ Հայաստանում սեռական կրթությունը շատ բարձիթողի վիճակում է։

«Տարիքի հետ երեխաները ձգտում են ճանաչել իրենց մարմինը, հասունանում են ու շատ հարցեր են կուտակվում։ Տանը նրանք ամաչում են խոսել ծնողների հետ ու սկսում են բոլոր հարցերի պատասխանները փնտրելվիրտուալ տիրույթում», — նշում է բժիշկը OC Media-ի հետ զրույցում։

Ըստ նրա՝ շատ հաճախ իրեն զանգահարում կամ գրում են տարբեր անձինք և փորձում ճշտել, թե ինչ տարբերակով կինը կարող է հղիանալ։

«Օրինակ, մի աղջիկ նշում է, որ համբուրվել է և ենթադրում է, որ համբույրից հղիացել է։ Մեկն էլ անհանգստանում է, թե արդյո՞ք հնարավոր է ուղղակի հագուստին դիպչելով հղիանալ»։

«Այս ամենի պատճառն այնէ, — ասում է Ասրյանը, — որ մարդիկ չեն ստանում սեռական դաստիարակություն վաղ, այսինքն՝ համապատասխան տարիքում, և մեծանալով՝ բախվում են տարբեր խնդիրների», — հավելելով, որ երեխաները այդպես էլ մեծանում են, ընտանիք կազմում ու շարունակում շատ հարցերի պատասխան փնտրել բացառապես համացանցում։

Ասրյանը հիշում է, թե ինչպես է մի երիտասարդ զույգ դիմել իրեն՝ խնդրելով լուծել իրենց վեճը։

«Պարզվեց, որ կինը համացանցում մի հոդված էր կարդացել սեքսի վերաբերյալ և ամուսնուն համոզում էր, որ իրենք ապրում են «սխալ» սեռական կյանքով։ Ամուսինը պնդում էր, որ ոչ մի «սխալ» չեն անում։ Երբ զրուցեցի նրանց հետ, պարզվեց, որ կինը ուղղակի ինչ-որ անվստահելի կայքում ոչ ճիշտ գրված հոդված էր կարդացել և իրականում զույգի մոտ ոչ մի խնդիր էլ չկար։ Նաև պարզվեց, որ կինը թեմայի շուրջ զրուցել է ընկերուհիների հետ, կիսել լուրը և բոլորով եկել ենայն եզրակացության, որ զույգը «սխալ» է ապրում»։

Ասրյանի խոսքով՝ վերջին 5 տարում, այնուամենայնիվ, նա դրական տեղաշարժ է նկատել՝ մարդիկ սկսել են որոշ չափով բարձրաձայնել խնդիրները։

«Այս առումով էլ կրկին օգնության է գալիս համացանցը։ Մարդիկ կեղծ անուններով պրոֆիլներ են բացում սոցիալական կայքերում և այդ էջերից գրում են բժիշկներին։ Այս դեպքում նրանք չեն ամաչում և հանգիստ խոսում են սեքսի, տարրական հիգիենայի և այլ հարցերի մասին»։

Ասրյանը նշում է, որ կան նաև ընտանիքներ, որտեղ վաղ տարիքից զբաղվում են երեխայի սեռական դաստիարակությամբ՝ խորհրդակցելով նաև մասնագետների հետ, թե ինչպես, երբ և ինչ թեմայով խոսեն։

«Հանրակրթական մակարդակով էլ ոչ ոք ոչինչ չի սովորեցնում։ Դպրոցներում մենք ունենք դասընթացներ, որոնք իրականում կապ չունեն սեռական դաստիարակության հետ։ Ոչ մի բան էլ չի ուսուցանվում այնտեղ», — ասում է Ասրյանը։

«Թե՞ ինձ, թե՞ կոլեգաներիս մոտ եղել են այցելու դպրոցականներ, ովքեր ինչ-որ խնդիր են ունեցել դպրոցում, հարցեր են առաջացել և այդ պահին դիմել են այն ուսուցչի օգնությանը, ում հետ համեմատաբար մտերիմ են եղել և չեն ամաչել խոսել ինտիմ թեմայով։ Դա կարող է լինել թե՞ ֆիզիկայի, թե՞ նկարչությանուսուցիչը։ Այսինքն, այս դեպքում երեխային օգնում է այն անձը, ով չունի մասնագիտական որակավորում»։

Դասեր «Առողջ ապրելակերպ»-ի վերաբերյալ

Ըստ փորձագետների, սեռական դաստիարակության ամենապատասխանատու շրջանը սեռական հասունացման շրջանն է, որը սկսում է 11 տարեկանից և տևում մինչև 17 տարեկանը, քանի որ այդ տարիքում դեռահասի մոտ և՛ ֆիզիկական և՛ հոգեբանական փոփոխություններ են լինում։

2008 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում Կրթության և գիտության նախարարության կողմից 8-ից 11-րդ դասարանցիների (13-16 տարեկան) համար ներդրվեց «Առողջ ապրելակերպ» դասընթացը։ Այս առարկայի շրջանակում երեխաները տեղեկատվություն են ստանում ծխելու և թմրամիջոցներ օգտագործելու բացասական հետևանքների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռականհասունացմանթեմաներիև այլնի վերաբերյալ։ Մեկ տարվա ընթացքում դասընթացին հատկացված է 14 ժամ և այնվարումենֆիզիկականկուլտուրայիուսուցիչները։

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյաննասումէ, որ դասընթացը անցկացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, քանիորայդ առարկան ընդհանուր մարմնակրթության մաս է։

«Բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ հատուկ վերապատրաստում են անցնում», — ասումէնա։

Ըստ Մուրադյանի, դասընթացները հաջողությամբ են անցկացվում։

«Մենք ուսումնասիրում ենք դեռահասների վարքագիծը և կարող եմ նշել, որ դասընթացները արդյունք տալիս են։Աշակերտները բավականին տեղեկացված են, ունեն գիտելիքներսեռավարակ հիվանդությունների մասին», — նշում է մասնագետը։

Նա ասում է, որ այս դասընթացի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ 8-րդ դասարանում տղաների մեծ մասն արդեն սկսում էծ խել։ Նրանցից շատերի համար արդեն ուշ է լինում գիտակցել ծխելու վտանգների մասին, որովհետև արդեն նրանք ծխում են և սեփական փորձն ունեն։ Այս առումով քննարկվում է դպրոցական համակարգում ավելի վաղ տարիքից դասընթացը ներառելու հարցը։

Այլ մոտեցում

Ի տարբերություն հանրային դպրոցների, մասնավոր դպրոցներում սեռական դաստիարակության թեման այլ եղանակով է ուսուցանվում։

Անանիա Շիրակացու անվան գիտակրթական համալիրում քսան տարուց ավել է դասավանդվում է սեռական դաստիարակության համար հատուկ նախատեսված՝ «Հայ կին/տղամարդ և ասպետաբանություն» առարկան։ Հիմնականում առարկան դասավանդվում է առանձին տղաների և աղջիկների համար, սակայն որոշ թեմաների շուրջ իրականացվում են նաև միասնական դասընթացներ։ Առարկայի նպատակն է նպաստել պատանիների ինքնորոշմանն ու սեռային ինքնագիտակցության ձևավորմանը։ Հիմնականում այս առարկանդասավանդվում է 11-րդ դասարանում։

Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության կենտրոնի խմբավար, դասախոս Իրինա Խանամիրյանն ասում է, որ սեռական հասունությունը այն ժամանակն է, երբ մարդը սկսում է ընկալել և հասկանալ իր սեռը։ Նա ասում է, որ սեռական դաստիարակությունը բնավ չի նշանակում սեռական հարաբերությունների մասին գիտելիքների փոխանցում։ Փոխարենը, ըստ նրա, այն սովորեցնում է գենդերային դերերի, հակառակ սեռի և փոխհարաբերությունների ընկալումը։

Ըստ Խանամիրյանի՝ նույնիսկ մեծահասակները, ովքեր կրթական համակարգում աշխատելու մեծ փորձ ունեն, կաշկանդվածություն և ամոթ են զգում տվյալ թեմաներից խոսելիս։ Նա ասում է, որ մեծահասակները հաճախ ավելորդ ամոթ և ապատեղեկատվություն են մտցնում երեխաների հետ նման թեմաներ քննարկելիս։

«Պատանին մշտապես իրեն հարցադրումներ է տալիս. «Ո՞վ եմ ես, ի՞նչ տեղ եմ զբաղեցնում այս աշխարհում, ի՞նչ հարաբերություններ պետք է կառուցեմ, ինչպե՞ս և այլն»… Ուստի կրթական ոլորտում, ինչպես նաև ընտանիքում, պատանին մշտապես պետք է աջակցություն ստանա նման հարցերի պատասխանը փնտրելիս», — նշում է հոգեբանը։

Հայաստանում այսօր ոլորտի մասնագետները միակարծիք են, որ երիտասարդներին այդպիսի թեմաներով կրթելու համար,առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել այդ հարցերում ուսուցիչների և ծնողների իրազեկվածությունը։