Ադրբեջանի կառավարման թվային համակարգերի ներդնումը զգալիորեն նվազեցրել է կաշառակերությունը մի շարք ոլորտներում։ Շատերի համար, սակայն, առողջապահական համակարգի, մանկապարտեզների և ճանապարհային ոստիկանության հետ առընչվելիս կաշառքը սովորական բան է։
Մալահաթը [անունը փոխված] 54 տարեկան է և ապրում է Բաքվի մերձակայքում։ Նա տառապում է քաղցկեղով։ Նա չունի երեխաներ, իսկ ամուսինն էլ սրտի կաթվածից տարիներ առաջ է մահացել։
Նրա մոտ ուռոցք էր հայտնաբերվել երկու տարի առաջ, և դրանից վեց ամիս անց նրան վիրահատել են։ Մալահաթը պետք է պարբերաբար քիմեոթերապիայի կուրսեր ստանա քաղցկեղի առաջացումը կանխելու համար։
«Ես Բաքու եմ գնում բուժզննման ամեն 21 օրը մեկ։ Յուրաքանչյուր այցելության ընթացքում ծախսում եմ 300₼ [մանաթ] ($180)» պատմում է Մալահաթը։
Նա իր բուժումը ստանում Քաղցկեղի ազգային կենտրոնում։ Թեև հիվանդանոցը պետական է, և տեսականորեն բուժումը պետք է անվճար լիներ, վճարել, այունամենայնիվ, ստիպված է լինում։ Մալահաթն ասում է, որ կենտրոնը հրաժարվում է հիվանդներին առանց գումարի բուժել։
«Այնտեղ ամեն ինչն իր գինն ունի։ Այդպես շատ դժվար։ Մենք մեր ամբողջ միջոցները հիվանդանոցի վրա ենք ծախսում»։
Քաղցկեղի ազգային կենտրոնը, Ադրբեջանի մնացած պետական հիվանդանոցները և Առողջապահության նախարարությունը, սակայն, պարբերաբար հերքում են նման լուրերը։
Բուժումը Ադրբեջանի պետական բուժհաստատություններում պաշտոնապես անվճար է, սակայն շատ բժիշկներ կաշառք են պահանջում հիվանդներից։ Ուստի պետական հիվանդանոցներում կաշառակերությունից բնակչությունն ամենաշատն է բողոքում։ Առողջապահության նախարարությունն էլ թեժ գծի ծառայություն է բացել նման դեպքերի մասին հաղորդումների համար, սակայն դա, ասես, իրավիճակի վրա չի ազդել։
Թողրուլը, որը դեռևս երիտասարդ է OC Media֊ին պատմեց, թե ինչպես է վերջերս բողոք ներկայացրել այն հիվանդանոցի դեմ, որտեղ իր մայրն էր բուժվում։
«Բոլոր բժիշկները պահանջում էին վճարել նախորոք, ու մենք ստիպված էինք բավականին մեծ գումար հավաքել։ Մենք բողոքեցինք նախարարության թեժ գծի միջոցով, և մեզ ասացին, որ խնդիրը կլուծվի»։
Դրանից հետո, ըստ Թողրուլի, նրանց հետ կապվել է հիվանդանոցի ադմինիստրացիան և ասել, որ այդուհետ բոլոր անալիզները կլինեն անվճար։
«Նրանք գրառում կատարեցին մայրիկիս թղթերի վրա և բժիշկներն այլևս գումար չէին պահանջում։ Ինչևէ, ծառայություններն այնքան անորակ էին, որ ստիպված եղանք [վճարովի] մասնավոր հիվանդանոց դիմել»։
«Ադրբեջանի ծառայությունների և գնահատման ցանցը» [ASAN] կաշառակերության դեմ «պայքար» է մղում։
2012-ից ի վեր, երբ նախագահի հրամանագրով հիմնադրվել է «Ադրբեջանի ծառայությունների և գնահատման ցանցը» , որոշակի առաջընդաց է գրանցվել։
Թեև կառույցի գործունեության հիմնական նպատակը հանրային ծառայությունների ոլորտը, օրինակ փաստաթղթերի տրամադրումը, քաղաքացիների համար դյուրացնել էր, այն նաև կաշառակերության դեմ պայքար էր տանում։
Արդյունքում զգալիորեն վերացավ կաշառքը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անձնագրերի տրամադրումը, անշարժ գույքի փաստաթղթերի ձևակերպումը, ամուսնության և ծննդյան վկայականները, կառույցի տիրույթից դուրս խնդիրները դեռ շարունակվում են։
Մարդիկ դեռ բողոքում են, որ կաշառք են պահանջում պետական հիվանդանոցների անձնակազմերը, դպրոցները, համալսարանները և նույնիսկ մանկապարտեզները։ Կաշառք են տալիս նաև ոստիկանությանը, զինվորական հաստատություններին և սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցներին։
Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, որը ընդդիմադիր REAL կուսակցության անդամ է, ասում է, որ կառույցը կարողացել է վերացնել առօրեական կաշառակերության հիմնական մասը, սակայն գործը դեռ ավարտված չէ։
«Կան ոլորտներ, որ դուրս են կառույցի հասանելիությունից։ Կաշառք շարունակում է են տալ կրթական, առողջապահական, դատական և իրավապահ մարմիններում։ Այս ոլորտները այդ խնդիրը շարունակվում է։»
Ջաֆարլին ասում է, որ կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի այդ ոլորտների կառավարմամբ և կառուցվածքային փոփոխությունների իրականացնի։
«Կառավարման մոտեցման կտրուկ փոփոխություն է պետք։ Բուժհիմնարկներից կաշառքը վերացնելու իդեալական լուծումը պարտադիր բուժ ապահովագրություն սահմանելն է։ Տարիներ շարունակ, սակայն Ադրբերբեջանի կառավարությունը հրաժարվում է սա իրականացնել։ Թեև օրենք է ընդունվել, ինպես նաև որոշումներ են կայացվել, բայց ամենը մնում է թղթի վրա»։
«Բոլոր երկրներում, ուր պարտադիր բժշկական ապահովագրություն կա, կաշառքը բացակայում է։ Կրթական ոլորտն ավելի բարդ է, սակայն հնարավոր է հանրային վերահսկողություն սահմանել։»
Նա նաև նկատեց, որ կաշառակերության տարածված լինելու պատճառներից է նաև պետական ապարատում ցածր աշխատավարձերը։ Նա ասում է, որ կրթական և առողջապահության համակարգերի աշխատողները կաշառք չէին վերցնի, եթե բավականաչափ վարձատրվեյին։
«Ուղիղ կապ, թե միջնորդներ»
Ալիմամմադ Նուրիևը՝ Սահմանադրական բարեփոխումների կազմակերպության նախագահը, որի ղեկավարած կառույցը հակակոռուպցիոն գործունեություն է իրականացնում, հհամաձայն է, որ կրթական և առողջապահական համակարգերը ամենակոռումպացվածն են Ադրբեջանում։ Ըստ նրա կրթական համակարգում հատկապես շատ են խնդիները նախակրթարաններում։
«Մանկապարտեզների սակավությունը թույլ է տալիս դրանց տնօրեններին գործարքների գնալ ծնողների հետ»։ Ըստ նրա, խնդրի լուծումը թվային համակարգերի միջոցով ոլորտի աշխատողների և ծնողների միջև անձնային շփումը բացառելն է։
«Այստեղ պետք է կատարյալ թափանցիկություն լինի։ Ամեն ինչ պետք է հանրային լինի»։ Սա, ըստ նրա, իհարկե, չի նշանակում, որ մարդիկ պետք է կամակատարների նշանակեն պաշտոնների։
«Հայտնվում են միջնորդներ, որոնք պատրաստում են փաստաթղթերը, օրինակ, թոշակի համար դիմում ներկայացնելիս, և «բանակցություններ» վարում պետական պաշտոնյաների հետ։ Այս միջնորդների շնորհիվ կոռուպցիան ուղղակի ծաղկում է»։
«Սոցիալական խնդիները ծառացած են ժողովրդի առաջ»
Զահիդ Օրուջը, որն Ադրբեջանի խորհրդարանի Պաշտպանության, ավնտանգության և հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի անդամ է, ասում է, որ այս խնդիրը միայն Ադրբեջանում չէ։
«Կոռուպցիան խնդիր է բոլոր հասարակություններում, հարկապես հետխորհրդային երկրներում։ Այն ձևավորվել է բազմաթիվ տարիների ընթացքում, և վերածվել է սովորության»։ Ըստ նրա, կառավարությունը պարտավոր է զբաղվել այս խնդրով, և կիրառի կառավարման թվային համակարգեր՝ մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի։
Նա գտնում է, որ ASAN-ի մոտեցումը պետք է կիրառվի ողջ կառավարման համարգում․ ըստ նրա գործընթացը շարունակվում է, և բացառությամ ներքին և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և ազգային անվտանգության, մնացած բոլոր ոլորտներում պետք է լինի նույն մոտեցումը։
Ըստ պատգամավորի բարձր տույժերը կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ չեն, և պետք է փոխել մարտավարությունը։ Ըստ նրա, բարեփոխումները պետք է առաջնահերթություն դառնան, և թվային կառավարման համակարգերը պետք է կիրառվեն սկսած մանկապարտեզներից, վերջացրած խոշոր ներդրումային ծրագրերով։
Օրուջն ավելացրեց, նաև, որ երբ համակարգը մաքրվի կաշառակերությունից, կշահեն բոլորը։ Իսկ, ըստ Նաթիգ Ջաֆարլիի, Ադրբեջանում կաշառքը հիմնովին վերացնելու համար ընդամենը քաղաքական կամք է պետք։