fbpx

Լուսանկարներ | Բաթումիի երկնաքեր ուրվականները

Մայթին տեղադրված պաստառը պատկերում է սպասվող բազմաբնակարան շենքի ապագա տեսքն ըստ դիզայների. (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)

Սկսած 2008-ից Սև ծովի վրացական ափին գտնվող Բաթումի նավահանգստային քաղաքը դիմավորել է բազմաթիվ այցելուների, որոնք այստեղ են գալիս տուրիզմի, առևտրի, ինչպես նաև ազարտային խաղերի համար։ Այցելուների թվի աճի կտրուկ ավելացմանը զուգընթցած այստեղ շինարարական «բում» սկսվեց, որի վերջը դեռևս չի երևում։

Այս 160 000 բնակչությոն ունեցող քաղաքի ազատ հողակտորների վրա տարբեր կառույցներ վեր են խոյանում մեկը մյուսի հետևից․ պնեվմատիկ մուրճերի դռոցը, տաշվող քարերի աղմուկը լցրել է Բաթումիի համայնապատկերի մեջ ցցված բազմահարկ շենքերի շինհրապարակները։

Շենքերի տակ՝ խաթարված փողոցներում մեքենաները ինքնակարգավորվում են երթևեկությունը՝ օգտագործելով թե՛ ասֆալտը և թե՛ մայթեր։

Սյուզան Հարիս֊Բրանդսը՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտում (MIT) Ուրբանիզացիայի գիտությունների թեկնածուն ասում է․ «Բաթումիի շինարարական բումը անշարժ գույքի շուկայում համաշխարհային միտումների օրինակ է․ ներդրումներ ներգրավելու համար իրականացվում շքեղ շինարարական ծրագրեր»։

Հողափոր մեքենան բնակելի շենքի շինհրապարակում։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
«Բլեք Սի» առևտրի կենտրոնի հետևում գտնվող շինարարական հրապարակից դուրս եկող դիզելային շարժիչից ծուխը պատել է երկինքը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Տեսարան թողած շինարարական հրապարակից․ Բաթումիի երկինք են ցցվել կառուցվող մարզադաշտի շրջակայքի կռունկները և երկնաքերերը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Շինանյութը պահեստավորվում է եզակի դարձած ազատ տարածքներում։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Բաթումիի բնակիչներից շատերի համար շինարարությունը եկամտի աղբյուր է։ Դժբախտաբար այն ոչ֊մշտական է, այն պատճառով, որ ոչ բոլոր նախագծերն են ավարտին հասնում կառուցապատողների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ նախագծի ընթացքում դրանից հրաժարվելու պատճառով։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Մայթին թափված շինարարական ձեռնոցներ։ Շինարարական բումն էլ ունի իր «թափոնները»․ դրանք աղտոտում են քաղաքը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)

Ոչ ոքի տունը

2008-ից 2013֊ի ընթացքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրութմաբ Բաթումին դիտարկում էին քաղաքային զարգացման և ռեբրենդինգի համար։ Հարիս Բրանդսն ասում է, որ «Կառավարությունը նախաձեռնեց մի բազմաթիվ շինարարական նածագծեր և խրախուսեց հավելյալ ծրագրեր նաև մասնավոր ներդրողների կողմից»։

Սակայն քաղաքում առկա ամբողջական դատարկ հարկերը ցույց են տալիս, որ պահանջարկը դեռ շատ հեռու է առաջարկից։

Այս դատարկ տները, ինչպես բացատրում է Սյուզան Հարիս֊Բրանդսը, ունի տեղական և դրսից եկող պատճառներ․ «Շինարարները դուրս են գալիս նախագծերից, կամ չեն կատարում իրենց պարտականությունները։ Մյուս կողմից էլ, բնակարանների տերերն այստեղ չեն բնակվում․ նրանք արտասահմանցիներ են»։ Նա նաև ավելացնում է, որ դատարկ տները կառավարության կողմից անհեռատես պլանավորման և կարգավորման բացակայության արդյունքն են։ Այսպիսով դատարկ շենքերը դառել են Բաթումիի համայնապատկերի մի մասը։

Advertisements

Դատարկ շենքերը հետևյալ պատճառներով հայտնվել այդ վիճակում։

«Կան կասեցված կիսավարտ շինարարություններ․ շենքեր, որոնց արտաքին մասի շինարարությունն ավարտված է, սակայն կառուցապատողը չի կարողացել ավարտին հասցնել ներքին հարդարումն ու վաճառել։ Մյուս պատճառն այն է, որ թեև շինարարությունն ավարտվել է, գնորդներն արտասահմանցիներ են, և այստեղ չեն բնակվում։ Դրանք էլ հենց «ուրվական» տներն են։»

Հարևան Թուրքիայից, որի սահմանն ընդամենը 17 կիլոմետր է այստից, բերված պատուհանները սպասում են տեղադրման։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Անվտանգության կանոնների վերաբերյալ ցուցումները կախված են շինհրապարակի դրսում։ 2018֊ին Բաթումիում են տեղի ունեցել շինարարական աշխատանքների հետ կապված դժբախտ պատահարները։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Առանց պաշտպանիչ հանդերձանքի բանվերին բարձրացրել են ապահա հիվանդանոցի շենքի տանիքի մոտ։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Բաթումիի ափին մոտ կայանած է էքսկավատորը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Երեխաները սքեյթ են քշում մութ ծովափում․ նրանց ֆոնի երևացող շենքերի բնակարանները մեծամասամբ դատարկ են։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Հսկա փոսը փողոցի այս բանուկ հատվածում խաթարում է երթևեկությունը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Կինը քայլում է երբեմնի բանուկ Ջավախիշվիլու անվան փողոցով․ այժմն մի քանի սառեցված շինարարությունների պատճառով այն փակ է (թրգ․ երթևեկության համար)։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Բաթումիի կենտրոնում գտնվող անավարտ շենք։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Ողողների պատճառով այս անավարտ բազմաբնակարան շենքի առաջին հարկում խոտ է աճում։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Բանվորները շինանյութ են տեղափոխում այս շենքի շինարարության համար, որը ապագայում կդառնա Աջարիա բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Քայլող մարդու ֆոնին Բաթումիում կառուցվելիք բազմաթիվ շենքերից մեկի պաստառն է ։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)

Կյանքը շինարարության մեջ

Ըստ Հարիս֊Բրանդթի նոր շինարարական ծրագրերը կարող է կապված լինեն լավատեսության բարձրացման և տեղացիների համար ավլեի լավ ապագայի հույսի հետ։ «Մյուս կողմից, ստեղծված աշխատատեղերը կարող է մարդկանց դուրս հանեն հասարակական կյանքից և խաթարեն համայնքային հասարակական կյանքը։»

«Ինչևէ, բաթումցիները բավականին ստեղծագործական մոտեցում ունեն արդեն սովորական դարձած դատարկ շենքերի կյանք տալու հարցում․ այստեղ առանց փաստաթղթավորման իրականացվում էօգտագործած ապրանքներ կամ մթերքի վաճառք, և երբեմն էլ այս տարածքներն օգտագործում են հագուստի ցուցադրության կամ ցուցահանդեսների համար։»

Չկարգավորվող շինարարությունը և թերի անվտանգության միջոցառումները վտանգավոր են դարձնում շինարարության աշխատողների առօրյան։ Բաթումիում 2018֊ին գրանցվել է շինարարական աշխատանքների հետ կապված ամենաշատ պատահարները ողջ Վրաստանում։ Ինչպես հայտնել է Վրաստանի արհիությունների կոնֆեդերացիան տարվա ըթնացքում գրանցված 14 մահվան ելքով և 16 ծանր վնասվածքներով պատահարների մեծ մասը տեղի է ունեցել Բաթումիում։

Մյուս կողմից էլ, Աջարայի պաշտոնական տուրիստական կայքը հայտնում է, որ 2018֊ին գրանցվել է 23 տոկոս աճ զբոսաշրջիկների ներհոսքի ցուցանիշներում։ Հետևաբար, շինարարական բումը, որի շարժիչ ուժը զբոսաշրջությունն էր, կանգ չի առելչի կանգնում։

Ինքնաշեն պարիսպը շրջապատոււմ է Բաթումիի կենտրոնում գտնվող շինհրապարակը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Ձմեռվա ամիսների ընթացքում մերձափնյա բարերը քանդվում են, որպեսզի նորից հավաքվեն եղանակները տաքանալուն պես՝ տուրիստական սեզոնին։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Բաթումիում երթևեկությունը թելադրում են շինարարները։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Հորդառատ անձրևները հեղեղել են բազմաթիվ շինհրապարակներ, հետագա շինարարական աշխատանքները խաթարվել են։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Կռունկները դառել են Բաթումիի երկնակամարի անբաժանելի մասը։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Ավտոլվացման կետը, որը գտնվում է Ջավախիշվիլու փողոցի վրա, փակվել է․ այստեղ շինարարության պատճառով այլևս երթևէկություն չկա։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Շինհրապարակին մոտ տեղադրված է այս կրակմարիչը։ Բաթումիում շինարարական անվտանգությունը վատ պատմություն ունի։ Վրաստանում շինարարության հետ կապված մահեր և պատահարներն ամենաշատն այստեղ են գրանցվում։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Էկլիպս խաղատան գովազդը երկու անավարտ շենքերի մեջտեղում է։ Խաղատներն այստեղի զբոսաշրջության շարժող ուժն են, հատկապես հարևան Թուրքիայից, որտեղ ազարտային խաղերն արգելված են։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Օրբի Գրուփի՝ Վրաստանի խոշորագույն շինարարական ընկերության փոքրիկ գրասենյակ Բաթումիի հայտնի քարքարոտ ծովափին․ այն աստեղ է, որպեսզի ծովափ գնացողներն անցնելիս ծանոթանան շինարարական նախագծերին։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Թեև Բաթումիի «Այբուբենի աշտարակ» կոչված շենքը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավում, այն անավարտ է։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)
Շինարարության մեջ գտնվող լողափի ֆոնին մայրամուտ է։ (Իան ՄաքՆաութ Դեյվիս/ OC Media)

 

Այս հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտած բոլոր կարծիքները հեղինակինն են և պարտադիչ չէ, որ արտացոլեն հիմնադրամի տեսակետը։