fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Անբարեխիղճ գործատուներն օգտվում են աշխատանք փնտրողների հուսահատ վիճակից

Երիտասարդ հայերը, այդ թվում ԲՈՒՀ-երի շրջանավարտները, առերեսում են գործազրկության անկանխատեսելի մակարդակը և անբարեխիղճ գործատուներին, որոնք նրանց ստիպում են աշխատել սահմանված ժամանակից ավել և ցածր վճարի դիմաց, կամ առանց որևե վճարի՝ միայն աշխատանքի շուկայում տեղ զբաղեցնելու համար։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

24-ամյա Կլավդիա Եղիազարյանը վերջերս ավարտել է Երևանի Բժշկական Համալսարանը, բժիշկ-ատամնաբուժի մասնագիտությամբ։ ԲՈՒՀ-ն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդ աղջիկը սկսել է մասնագիտությամբ աշխատանք փնտրել։ Լավ իմանալով հայաստանի աշխատանքային շուկայի վւճակը և չունենալով պատրանքներ, սկզբի համար փնտրում էր ոչ թե ատամնաբուժի աշխատանք, այլ ուղղակի ատամնաբուժի օգնական բուժքրոջ։ Սակայն անգամ նման համեստ ձգտումները երիտասարդ մասնագետը չկարողացավ իրականացնել։

Երևանի բատամնաբուժարաններում աշխատանքի պայմանները, և՝ամենակարևորը՝բավականին անորոշ հեռանկարները՝ Կլավդիա Եղիազարյանին  չեն  գայթակղում  (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Ատամնաբուժ-հրուշակագործ

Աշխատանքի տեղավորման հարցով Կլավդիա Ստեփանյանը դիմել է Երևանյան չորս ատամնաբուժարաններ։ Ընդ որում, բոլոր դեպքերում աշխատանքի առաջարկների մասին նա տեղեկացել է հայտարարություններից։ Բոլոր չորս հաստատություններում նրան սպասել են մոտավորապես նույնանման աշխատանքային պայմաններ, նույն աշխատանքային ժամերը, և, որն ամենահետաքրքիրն է՝ նույն աշխատավարձը։

Ատամնաբուժի օգնականին /իսկ Կլավդիան դիմել է հենց այդ տեղի համար/ առաջարկվել է աշխատել օրեկան 12 ժամ առանց հանգստյան օրերի, 40 հազաչ դրամ (80 ԱՄՆ դոլար) աշխատավարձով, և այդ ամենն այն ժամանակ, երբ հանրապետությունում միջին պաշտոնական աշխատավարձը ներառյալ, ի դեպ, պետական կառույցները, տատանվում է 190 հազար դրամի (380 ԱՄՆ դոլարի) սահմաններում։

Ամենահետաքրքիրն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ ատամնաբուժարանների սեփականատերերը և բժիշկները հրաժարվում են երիտասարդ կոլեգաներին անվճար պրակտիկայի հնարավորություն ընձեռնելուց։ Ավագ գործընկերներից փորձի ձեռքբերման հնարավորությունը երիտասարդ ատամնաբուժերի համար արժե ոչ պակաս քան ամսեկան 100 ԱՄՆ դոլար։

Advertisements

Նման աշխատանքի պայմանները, և՝ ամենակարևորը՝բավականին անորոշ հեռանկարները՝ Կլավդիա Եղիազարյանին չեն գայթակղում։ Եվ առայժմ երիտասարդ աղջիկը միայն օգնում է մորը՝ Ռիմմա Գրիգորյանին՝ պատրաստել և ձևավորել տորթեր և այլ քաղցրավենիք։

Դիպլոմավոր ատամնաբույժ Կլավդիայի համար պատվերով տորթերը նվազագույն եկամուտ ստանալու միակ աղբյուրն են (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Հարլ է հատուկ նշել, որ այս առումով պետությունը ժամանակին աջակցություն է ցուցաբերել, գործազուրկ Ռիմմա Գրիգորյանին ընդունելով հրուշակագործների և արարողություններ ձևավորողների պատրաստման անվճար դասընթացներին։ Ռիմմայի բախտը բերել է, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Եվ այսօր նա համարվում է բավականին պահանջված հրուշակագործ որը պատվեներով տորթեր է պատրաստում։ Դա ապահովում է հարաբերական նորմալ գոյակցությունը ամբողջ ընտանիքին, ինչպես նաև դիպլոմավոր ատամնաբուժ Կլավդիայի համար հանդիսանում է որևէ եկամուտ ստանալու միակ աղբյուրը։

Գործազուրկների բանակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր իրականացնում է աշխատանքի տեղավորման քաղաքականությունը երիտասարդության և հաշմանդամների համար նախատեսված մի շարք ծրագրերի միջոցով։ Իրականացվում են աշխատանքը կորցրած անձանց հետ միջոցառումներ, նրանց համար վերապատրաստման կուրսեր եյն կազմակերպվում։ Աշխատանքի շուկայում անմրցունակ անձանց համար տասնյակ ծրագրեր են իրականացվում տարբեր ուղղություններով։ Սակայն գործազրկության ներկայիս ծավալների պայմաններում այդ գործընթացների մեջ գործազուրկ մարդկանց ընդգրկվածությունը անհամեմատ փոքր է։

Ըստ էության, գործազուրկների բանակին ցուցաբերվող պետական աջալցությունն այսքանով է սահմանափակվում։ Ազգային վիճակգրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գործազրկության մակարդակը հասել է 19 %, աննշան ավելանալով 2016 թվականի ցուցանիշի համեմատ։ Ազգային վիճակգրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքերով, այսոր մեկ թափուր հաստիքի համար հաշվարկվում է մինչև 50 թեկնածու։ Ընդ որուն անցյալ տարի մեկ աշխատատեղի համար այդ թիվը կազմել է 42։

Կլավդիայի տորթերից մեկը (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Հատկանշական է, որ թափուր հաստիքների կապակցությամբ գործատուների կողմից տեղակայված հայտերի 60%-ը կրկնվող են, այսինքն՝ ողջ տարվա ընթացքում գործատուները այդպես էլ չեն գտնում այդ աշխատատեղերում տեղավորվելու ցանկացողներին։ Ինչպես կարելի է կռահել, առաջին հերթին՝ ցածր վարձատրության և աշխատանքի ստրկական պայմանների պատճառով։ Ի դեպ, գործատուներն իրենք հակված են բացատրելու իրենց իսկ կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի չպահանջված լինելը որակավորված մասնագետների պակասով, որն առաջանում է ներկայումս Հայաստանոմ կրթության ցածր մակարդակի պատճառով, և, որպես հետևանք՝ մասնագետների ցածր որակավորմամբ։

Գործատուի կարծիքը

Իրադրության կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով OC Media-յի լրագրողը դիմել է Երևանի բավականին խոշոր ատամնաբուժական կլինիկաներից մեկի սեփականատիրոջը։ Վերջինս, պարզ պատճառներով, չցանկացավ ներկայանալ, սակայն ընդունեց, որ աշխատանքի վճարման և աշխատանքային օրենսդրության խախտումենրի հետ կավպված խնդիրներն իրոք գոյություն ունեն։ Նրա գնահատականներով, խնդիրը չի սահմանափակվում միայն ատամնաբուժական կլինիկաներով, այլ առնչվում է գրեթե բոլոր այն ասպարեզները, որտեղ օգտագործվում է վարձու աշխատանքը։

«Հիմնական պատճառը՝ պահանջարկի և առաջարկի միջև հսկա տարբերությունն է։ Աշխատանք ստանալու ցանկացողները շատ բավականին են։ Բնական է, որ ցանկացած գործատուն փորձում է աշխատանքի ընդունել այն աշխատակցի, որը կաշխատի շատ և կբավարարվի քչով», — ասաց մեր զրուցակիցը։

Եվ գործատուներին իսկապես հաջողվում է պարբերաբար որսալ նման աշխատակիցներին գործազուրկների բանակում։ Սակայն այստեղ ևս նրանք ուշ թե վաղ խնդիրներ են առերեսում։ Մի երկու ամիս աշխատելով, նման աշխատակիցները, որպես կանոն, թողնում են աշխատանքը, չդիմանալով աշխատանքի ստրկատիրական պայմաններին և չբավարարվելով տխրահռչակ 40 հազար դրամով (80 ԱՄՆ դոլար)։ Եվ հենց այստեղից է գալիս կադրերի հզոր հոսքը և գործատուների կողմից ատամնաբուժերի օգնականների նորանոր և անընդմեջ որոնումները։

«Գցողները»

Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունի ևս մեկ խնդիր, որն առաջացել է գործատուների անբարեխիղճ խմբի պատճառով, որոնս ժողովուրդը սովորաբար «գցողներ» է անվանում։ Անձը գալիս է հայտարարությոամբ աշխատանքի ընդունվելու, և գործատուն նրան առաջարկում է բավականին ընդունելի աշխատանքային ժամանակացույցով և վճարման պայմաններով աշխատանք։ Սակայն մեկ պայմանով՝ աշխատել անվճար մի որոշ ժամանկ, որն իրականում հաճախ դառնում է անորոշ, պատճառաբանելով դա «աշխատանքի նրբությունները յուրացնելու» անհրաժեշտությամբ։

Մատուցող Արսեն Բախյանին աշխատանքից ազատել են մի քանի աշխատանքներից, որովհետև նա չի ցանկացել անվճար կատարել նաև հավաքարարի և բեռնակրի աշխատանքը (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Նման «գցողների» ամենահաճախ հանդիպում են մատուցողների, բարմենների, հավաքարարների, պահնորդների, վաճառողների, մենեջերների, ինչպես նաև սերվիսի և ծառայությունների մատուցման այն ոլորտներում նման աշխատատեղերի հավագնորդները։ Կան մարդիկ, որոն նման «գցողների» համար ամիսներ շարունակ են անվճար աշխատում։

Արսեն բախշյանը 37 տարեկան է։ Վերջին տարիներին նա փոխել է մի շարք սրճարաններ և հյուրանոցներ, որտեղ աշխատել է որպես մատուցող։ Որոշ սրճարաններ փակվել են, մյուսների մենեջերները նրան ազատել են աշխատանքից, որովհետև նա հրաժարվել է անվճար կատարել նաև հավաքարարի և բեռնակրի աշխատանքը։ Որոշ տեղերի նա իր կամքով է գնացել, չդիմանալով աշխատանքի նվաստացնող պայմաններին և չբավարարվելով ցածր վարձատրությամբ։

Նրա վերջին աշխատատեղը Երևանի կենտրոնում բավականին բարձր մակարդակի հյուրանոցներից մեկն է։ Մենեջերն առաջարկել է իրեն «մի երկու օր» անվճար հաճախել, նման որոշումը բացատրելով մատուցողի ունակությունները ստուգելու անհրաժեշտությամբ։ մեկ շաբաթ աշխատելով, Արսենը հարցրեց մենեջերին նրա տպավորությունների մասին, որպեսզի պարզի իր համար սեփական հեռանկարները։ Սակայն նա ստացավ անորոշ պատասխան, որից հետո եևս մեկ շաբաթ անվճար հաճախել է աշխատանքը, այդ ամբողջ ընթացքում բարեխղճորեն հանձնելով ստացած թեյավճառը «ընդհանուր կաթսա», և չստանալով ոչ մի լումա։ Այնուհետև, ստանալով հերթական խուսափողական պատասխան, Արսենը խնդրեց գոնե ասել հյուրանոցի անձնակազմում նրան ընդգրկելու ենթադրյալ օրը։ Մենեջերը դարձյալ պատասխան չտվեց, որից հետո,հեռախոսազանգի միջոցով, նրան ասել է «այլևս չգալ»։

«Սոցիոմետր» սոցիալական ուսունասիրությունների Կնետրոնի կողմից անցկացրած սոցիալական հարցման արդյունքներով հուլիսի 25-ին հրապարակած տվյալների համաձայն, դիպլոմավոր երիտասարդների մոտ 50 տոկոսը տրամադրված է աշխատատեղերի բացակայության դեպքում արտագաղթել Հայաստանից։ Հարցման արդյունքներով նշված է նաև, որ երիտասարդության մեջ գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան ավագ սերնդի մեջ, և երիտասարդներն ավելի շուտ են հիասթափվում աշխատանքի որոնումներից։

 

Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.