
երեխաներ
«Մուրացիկությունը նաև աշխատանք է». Հայաստանի շրջիկ երեխաները
Հայաստանի մի շարք քաղաքների՝ հատկապես Երևանի փողոցներում մուրացիկ երեխաներ հանդիպելը այնքան էլ հազվադեպ երևույթ չէ։ Չնայած ծնողները կարող են բանտում հայտնվել երեխաներին բարձիթողի վիճակում պահելու համար, սակայն շատերը փողոցում միանում են իրենց երեխաներին՝ եկամուտ փնտրելով ցանկացած ձևով։ «Ես կմեծանամ և նորմալ աշխատանք կգտնեմ» Գյումրեցի 13 ամյա Կարենը (անունը փոխված է) յուրաքանչյուր օր տանից դուրս է գալիս վաղ առավոտյան։ Գործնական, հասուն տղամարդուն վայել դեմքի լրջությամբ մոր հետ քայլո