Ադրբեջան
Ոչ մի օրենք չկա՝ ամոթ է. սեռական ոտնձգությունները Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում կանայք ունեն նույն խնդիրները։ Լինի Բաքուն, Երևանը, Թբիլիսին թե փոքր բնակավայր, աղջիկները սովորել են զգուշանալ տղամարդկանցից։ Անբարեխիղճ մեկնաբանություններ և առաջարկներ անծանոթներից, հպումներ և նույնիսկ ավելի վատ՝ այս ամենը զգացել են շատ կանայք։ Թեև այս խնդիրները ամենուրեք առկա են, սակայն նշված երկրներում օրենքով պաշտպանություն չկա։ Անցյալ ամռանը ադրբեջանական ԶԼՄ-ներին և հասարակությանը ցցնեց այն փաստը, որ Բաքվի փողոցներում կանանց հաճախ մոտենում և անհանգստացնում են արաբ