fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Հուլիսյան գրոհ. ադրբեջանցի խաղաղ բնակիչները կրակագծում

Քույրեր Ռոզա և Բիրանա Աբդուլաևաներին պատկանող տան ներսը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։

2020 թվականի հուլիսի 12-ին մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ տևելով մի քանի օր։ Քանի որ առաջնագծում գտնվող զինվորները կրակ էին փոխանակում, հրետանային արկեր են ընկել Հայաստանի Տավուշի մարզում և Ադրբեջանի Թովուզի շրջանում։

OC Media-ն ուղևորվեց երկու երկրների սահմանամերձ շրջաններ՝ խոսելու խաղաղ բնակիչների հետ, ովքեր հայտնվել էին պայքարի գծում, և կիսվելու նրանց պատմություններով։

Ստորև ներկայացնում ենք սահմանի ադրբեջանական կողմից մեր զեկույցը։

Սահմանի հայկական կողմից մեր զեկույցը կարող եք գտնել այստեղ՝ Հուլիսյան գրոհ. հայ խաղաղ բնակիչները կրակագծում։

«Վերջին անգամ, երբ հեռախոսով խոսեցի հայրիկիս հետ, հուլիսի 14-ին էր, ժամը 08։00-ին։ Մենք բոլորս տանն էինք, երբ հուլիսի 12-ին սկսվեցին կրակոցները, և, քանի որ իրավիճակը սրվում էր, հայրս խնդրեց մեզ լքել գյուղը և գնալ մի ապահով տեղ։ Մենք շատ ջանացինք նրան տանել մեզ հետ, բայց նա հրաժարվեց գնալ», — պատմում է Զառնիշան Գոզալովան OC Media-ին։

«Հուլիսի 14-ին, կեսօրին, վատ լուր ստացանք, որ հայրս մահացել է»։

Գոզալովան 76-ամյա Ազիզ Ազիզովի դուստրն է, ով սպանվեց ադրբեջանա-հայկական սահմանի հրետանային կրակոցների փոխանակման ժամանակ, երկու երկրների միջև վերջերս տեղի ունեցած ռազմական գրոհի ընթացքում։ 

Advertisements

Ազիզովը միակ խաղաղ բնակիչն էր, որ մահացավ մարտերի ընթացքում։ 

Գոզալովան հիշում է, թե ինչպես իմացավ իր հոր մահվան մասին։ 

«Ժամը 09։00-ից հետո ոչ մի լուր չկար հայրիկիցս», — ասում է նա։ «Զանգում էինք հայրիկիս, բայց նա չէր պատասխանում»։ Հետո նա խնդրել է գյուղի հարազատներին գնալ և ստուգել։ 

Քանի որ հրետակոծումը դեռ շարունակվում էր, Գոզալովայի հարազատները ստիպված էին անհանգստորեն սպասել երեք ժամ՝ դուրս գալուց առաջ։ Կեսօրին հատել են գյուղը դեպի Ազիզովի տուն, որտեղ գտել են նրա դին։

Ազիզ Ազիզովի դուստրը ցույց է տալիս գրոհի ընթացքում իր հայրական տան կրած վնասը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։

Ազիզ Ազիզովի մահվան պատճառը հետագայում պարզվել է՝ մի քանի բեկորային վերքեր գլխին, որովայնի և ոտքերի շրջանում՝ իր տան բակում պայթած արկից։

Ազիզովը Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ էր։ Դա շրջանի մի շարք գյուղերից մեկն է, որոնք ամենամոտն են Ադրբեջան-Հայաստան սահմանին, և արդյունքում, մարտերի ընթացքում լուրջ վնասներ են կրել։

Աղդամի գործադիր ներկայացուցիչ Հագիգաթ Մամեդովան OC Media-ին հայտնել է, որ հրետակոծությունը շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ Ազիզովը թաղված էր տեղի գերեզմանատանը։

Վահիդլի

60-ամյա Արիֆ Մամեդովը Վահիդլիի՝ Աղդամից ճանապարհի մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի բնակիչ է։ Նա OC Media-ին պատմեց, որ հուլիսի 16-ին իր գյուղի վրա հասցված հրետանային կրակի հետևանքով իր խոտի դեզում կրակ է առաջացել, ինչի հետևանքով ավելի քան 1000 եվրոյի վնաս է պատճառվել և նրան թողել է տոտալ աղքատության եզրին։

Սովորաբար որպես խոհարար աշխատելով՝ նա չի կարողացել աշխատել համաճարակի պատճառով, գյուղատնտեսությունը նրա միակ եկամտի միջոցն է։

«Ես վնաս կրեցի, երբ իմ ֆինանսական վիճակը արդեն լավ չէր», — ասում է նա։

Խնդիրները էլ ավելի են վատացնել՝ իր տան պատերին ճաքեր են հայտնվել մոտակայքում հրետանային կրակի հետևանքով։

Վահիդլիի բնակիչներ 52-ամյա Ֆազակաթ Աբդուլլաևան և նրա 31-ամյա որդին՝ Էլմանը, հուլիսի 13-ին հրետակոծության ժամանակ թաքնվել են կիրճում։ Մինչդեռ մի արկ ընկել էր դաշտում ՝ իրենց տան կողքին։

«Մենք գումար ենք վաստակում՝ վաճառելով այս դաշտից ստացված մրգերն ու բանջարեղենը», — ասաց նա OC Media-ին։ «Ռումբը դուրս եկավ, և իմ տնկածներից մեծ մասը ոչնչացվեց. վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք որևէ եկամուտ չենք ունեցել»։

Դա Էլմանի առաջին հանդիպումը չէր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բռնության հետ։ 1993-ին, երբ նա ընդամենը երեխա էր, ուղեղի ցնցում և լսողության ծանր վնաս էր ստացել, քանի որ երկու երկրների միջև բռնկվել էին մարտերը։

Ֆազակաթը OC Media-ին պատմեց, որ հենց իմացել է սահմանում կռիվներ են սկսվել, նա Էլմանի մեկ տարեկան որդուն ուղարկել է ճակատից հեռու գտնվող Գյանջա՝ ասելով, որ ցանկանում է որդին խուսափի իր հոր ճակատագրից։

Գյուղի գործադիր ներկայացուցչի տեղակալ Թոֆիգ Գուլիևի խոսքով ՝ հրետանային վնասները համատարած էին։ 

«Յոթ տուն վնասվել է ՀՀ զինված ուժերի հրետանային կրակի հետևանքով», — ասաց նա՝ հավելելով, որ պետական աջակցությամբ այս տների վերակառուցումը և վերանորոգումը շուտով կսկսվեն։

Էլման Աբդուլաևը կանգնած է ստեղծված փոքր խառնարանի առջև, որտեղ պայթել է հրետանային արկը։ Երեխա ժամանակ Էլմանը գրեթե խլացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կռվի ընթացքում։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։

Դոնդար Գուշչու

«Հուլիսի 13-ին մի արկ խոցեց հարևանիս բակը, և արյան ճնշումս բարձրացավ սթրեսից։ «Մեր ընտանիքի անդամների հետ միասին բակում կային հարևաններ», — Դոնդար Գուշչույի 72-ամյա բնակիչ Թելարա Ալիևան պատմում է OC Media-ին։ «Երբ արյան ճնշումս բարձրացավ, ինձ տարան բժշկի մոտ. բոլորը հեռացան բակից, և մի քանի րոպե անց իմ տունը ռմբակոծվեց»։

Ալիևան վերցրած վարկի միջոցով տունը վերանորոգել էր ընդամենը հինգ ամիս առաջ։ «Հիմա իմ տունը անբնակելի է, իսկ ես դեռ շարունակելու եմ վճարել վարկը», — գանգատվում էր նա։

Թելարա Ալիևայի տունը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
Թելարա Ալիևայի տունը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
Թելարա Ալիևայի տունը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։

Ալիևայի տունը գյուղում գտնվող երկու տներից մեկն էր, որը ռմբակոծության պատճառով դարձել էր անբնակելի։ Երկրորդ տունը պատկանում է քույրեր՝ 19-ամյա Ռոզա և 21-ամյա Բիրանա Աբդուլաևաներին։ Նրանք տանը չեն եղել, երբ նրանց տունը խոցվել է, այսպիսով խուսափելով վնասվածքներից։

Ըստ Դոնդար Գուշչուի գործադիր ներկայացուցչի տեղակալ Ռամիզ Սադիգովի, մարտերի ընթացքում գյուղում ընդհանուր առմամբ 37 տուն է վնասվել։

Հուլիսի 20-ին, մարտերից տուժած Դոնդար Գուշչուի, ինչպես նաև Թովուզի բոլոր այլ գյուղերի բնակիչներին պատճառված վնասները լուծելու համար, Ադրբեջանի նախագահը հրաման է արձակել հաշվարկել և բարվոքել մարտերից առաջացած բոլոր գույքային և ենթակառուցվածքային վնասները։

Ռոզա և Բիրանա Աբդուլաևաների տան վնասը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.