Media logo
հայաստան

Հուլիսյան գրոհ. հայ խաղաղ բնակիչները կրակագծում

Տավուշի մարզում շատ տներ լուրջ վնաս են կրել։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։
Տավուշի մարզում շատ տներ լուրջ վնաս են կրել։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։

2020 թվականի հուլիսի 12-ին մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ տևելով մի քանի օր։ Քանի որ առաջնագծում գտնվող զինվորները կրակ էին փոխանակում, հրետանային արկեր են ընկել Հայաստանի Տավուշի մարզում և Ադրբեջանի Թովուզի շրջանում։ 

OC Media-ն ուղևորվել է երկու երկրների սահմանամերձ շրջաններ՝ խոսելու խաղաղ բնակիչների հետ, ովքեր հայտնվել էին պայքարի գծում, և կիսվելու նրանց պատմություններով։

Ստորև ներկայացնում ենք սահմանի հայկական կողմից մեր զեկույցը՝ Հուլիսյան գրոհ. ադրբեջանցի խաղաղ բնակիչները կրակագծում։

«Տանը չեմ եղել, այլապես տեղում կմահանայի», — OC Media-ին պատմում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղի 76-ամյա բնակչուհի Լիդա Ղազարյանը։

Լիդա Ղազարյանը ցույց է տալիս արկերից վնասված տունը։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։

Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։

Ղազարյանի տունը առաջիններից էր, որ խոցվեց, երբ հուլիսի 14-ին, իր տնից մի քանի կմ հեռավորության վրա, մարտեր բռնկվեցին հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև։ 

Տունը խոցվել էր մի քանի արկերով, որոնք մասամբ քանդել էին այն և հրդեհ էր բռնկվել։ Ղազարյանն իր փրկությունը «հրաշք» է համարում։

Այգեպարը, որի բնակչությունը կազմում է մոտ 700 մարդ, սահմանակից է Ադրբեջանին։ Ըստ բնակիչների, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարանում են, հաճախ են լսում կրակոցի ձայներ։ Այս անգամ կրակահերթի ձայնը ուղեկցվել է հրետանային արկերով, որոնք լրջորեն վնասել էին գյուղի 10 տուն։

Այգեպարը Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկն է, որ տուժել է մարտերից. Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես և Տավուշ գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը նույնպես հրետանային կրակի հետևանքով խոցվել են։

Ներքին Կարմիրաղբյուր

«Առաջին ուժեղ կրակոցը լսեցինք հուլիսի 13-ին», — OC Media-ին հետ զրույցում նշում է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 20-ամյա Լիա Ավագյանը։ «Առաջին անգամն էր, երբ զգացի տանկի արկի ուղիղ հարվածը մեր տան մոտ»։

Քանի որ հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև մարտերը շարունակել են սաստկանալ, Ավագյանը թաքնվել է մոտակա ապաստարանում։ «Երբ խաղաղ էր լինում, առավոտյան գնում էինք տուն, երեկոյան՝ վերադառնում», — պատմում է նա։

«Երևանում ապրող իմ հարազատները զանգահարում և առաջարկում էին, որ հեռանանք գյուղից, բայց ոչ ոք չի գնա, ոչ ոք չի լքի իր տունը»։

Ավագյանն ասում է, որ կրակոցներն ու հրետակոծությունները առավել ինտենսիվ են եղել առաջին երեք օրերի ընթացքում, և դա այն ժամանակ էր, երբ գյուղը կրել էր ամենածանր վնասը։ Ըստ նրա, գյուղի տների գրեթե կեսը որոշակի վնաս է կրել՝ սկսած փոքր բեկորներից պատճառված աննշան վնասներից մինչև հրետանային ռմբակոծությունների հետևանքով տոտալ ավերածություններ։ 

Արմինե Ավետիսյան/OC Media։

Տավուշ

Երբ առաջին արկը պայթեց իր տան մոտ, 70-ամյա Հրածին Գրիգորյանը, ով լսողության խնդիրներ ունի, լսել էր այն, բայց մի պահ չի հասկացել, թե ինչ ձայնէ դա։ 

«Բայց երբ երկրորդն ու երրորդը պայթեցին, — ասում է նա, — գնացի և արթնացրի թոռնիկիս՝ Մհերին, ու սկսեցինք վազել ճամփով։ Չգիտեի, թե ուր։ Փրկության բնազդ էր»։

Երբ Գրիգորյանն ու նրա թոռը վազել են, նրանց նկատել է հարևանը, որը կանգնեցնում է նրանց և տանում իրենց ապաստարան, որտեղ նրանք թաքնվել են։

Ասում է, թեև նախկինում միշտ լսել է հրազենային կրակոցներ, սակայն հիմա ավելի ուշադիր է արկի ձայնի նկատմամբ։ 

Տարիներ առաջ գյուղ տեղափոխված Հրածին Գրիգորյանը ասում է, որ միայն մի բան է ուզում ՝ խաղաղություն։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։

Արմինե Ավետիսյան/OC Media։

«Հիմա իմ առօրյայում մի բան է ավելացել՝ արկը։ Ես կրկին նույն բաներն եմ անում՝ պատրաստում եմ իմ կերակուրները, մաքրում եմ իմ տունը, մշակում եմ իմ պարտեզը, բայց ավելի զգոն և ուշադիր եմ եկող արկի ձայնին»։

«Անասուններին կերակրելուց հետո տուն էի եկել՝ մի քիչ հանգստանալու և հանկարծ արկի պայթյունի ուժեղ ձայն լսեցի։ Այդ անտանելի ձայնը գրեթե երեսուն տարի առաջ էի լսել։ Հին պատերազմների ժամանակ մեր տունը ամենաապահովներից մեկն էր։ Ոչ մի վնաս չէր հասել մեր տանը, բայց այս անգամ հասավ», — OC Media-ին ասաց Տավուշի 59-ամյա բնակիչ Անդրանիկ Գյուրջինյանը։

«Կյանքը վերարժեվորվել է»

Մինչև այս վերջին գրոհը, 19-ամյա Աննա Խաչատրյանը նախկինում երբևէ չէր լսել ռմբակոծման ձայնը։

«Բոլոր ձայները լսում էինք մեր տնից։ Գիտեինք նաև յուրաքանչյուր կրակոցի և արկի ուղղությունը։ Ասում էինք՝ սա Չինարիի վրա էր, սա՝ Այգեպարի, սա՝ Մովսեսի…Եվ հանկարծ, մեր այգու կեռասենու ճյուղերին քսվելով ու ահավոր ձայն արձակելով, արկն անցավ մեր վրայով ու պայթեց գյուղի գերեզմանատան մոտ։ Դա առաջին ռմբակոծությունն էր մեր գյուղի վրա», — պատմում է նա OC Media-ին։

Մեկ արկը պայթել էր Խաչատրյանից մի քանի մետր հեռավորության վրա՝ ժամանակավորապես խլացնելով ամեն ինչ։ 

Այժմ, երբ մարտերը դադարել են, նա դեռ լիովին հանգիստ չէ։

Անդրանիկ Գյուրջինյանը OC Media-ին ասում է. «Ինչպե՞ս կարող եմ իմ տարիների քրտինքը թողնել և հեռանալ»։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյան/OC Media։

Բայց տրավման գյուղացիներին ավելի է մոտեցել, ասում է Խաչատրյանը։ Նա կատակով նշում է, որ կային հարևաններ, որոնք տարիներ շարունակ չէին խոսում միմյանց հետ, կամ ովքեր անընդհատ վիճում էին, և ովքեր հիմա միմյանց ձեռք են սեղմում, գրկախառնվում են և միասին հաց կիսում։

«Կյանքը վերագնահատվել է», — եզրափակում է Աննան։

Գրոհի արդյունքում Տավուշի մարզում ավերվել է 50 շինություն, որոնցից 12-ը արդեն վերանորոգվում և վերականգնվում են։

Վերանորոգումից տուժած տները կքանդվեն և կվերակառուցվեն։ ՀՀ կառավարությունը խոստացել է հոգալ բոլոր ծախսերը։

Related Articles

Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media
հայաստան

Ձայն | «Ես 17 տարեկան էի, երբ գնացի պատերազմ»

1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։ «Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։  «Հետո եկա Հայաստա

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media
հայաստան

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։  «Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։  «Երկար ժամանակ տ

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ 
Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media
հայաստան

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

V

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։ 2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս

Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։
հայաստան

«Ես շատ փոքր էի մայրանալու համար». դեռահասների հղիության դեպքերը Հայաստանում

V

Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։ «15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։ «Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես

Most Popular

Editor‘s Picks