
դպրոց
Սեքսի մասին խոսելը՝ անխոս թեմա Հայաստանում
Սեռական դաստիարակության մասին խոսելը Հայաստանում այսօր արգելված թեմա է համարվում։ Շատ երեխաներ այս առումով զբաղվում են ինքնակրթությամբ՝ սեռական կյանքի և ինտիմ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելով համացանցում։ Չնայած այն հանգամանքին, որ դպրոցներում ներառվել են տարրական դասընթացներ «առողջ ապրելակերպի» վերաբերյալ, այնուամենայնիվ, փորձագետների մեծամասնությունը նշում է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված նպատակներին։ «12 տարեկանում արշավի էինք գնացել։ Շատ փոքրիկ վրանի մեջ էի