fbpx

Հրդեհներն ու զանգվածային ծառահատումները վտանգում են Հայաստանի անտառները

Տավուշի անտառներում հատվում են բազմադար առողջ ծառեր (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Չնայած արգելքների, արդյունաբերական և մանր սպառողական ծառահատումերը շարունակում է սովորական երևույթ մնալ, քանսզի գազին համեմատ փայտն ավելի մատչելի վառելանյութ է։ Բացի այդ, Հայաստանում զգալի անտառապատ տարածքներ ոչնչացվում են նաև հրդեհների պատճառով։ Մի շարք տեղական և միջաքզգային կազմակերպութուններ միջոցներ են ձեռնարկում անտառների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

«Մեր անտառներից մնացելէ լավագույն դեպքում երկու երրորդը»

67-ամյա Սամվել Սարուխանյանն ապրում է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանամերձ Դովեղ գյուղում։ Դովեղը երեք կողմից շրջապատված է աստիճանաբար նոսրացող անտառներով։ Պատճառը՝ հետագայում որպես վառելափայտ վաճառելու նպատակով ծառերի հատումն է։

«Միանգամից ասեմ. Այն, ինչ որ հատում են հիմա, համեմատած այն բանի հետ, ինչ տեղի էր ունենում 90-ականներին ՝ գրեթե ոչինչ է։ Այն ժամանակ գյուղի հենց կենտրոնում կանգնած էին մեծ բեռնատարներ, որոնք փայտը տանում էին Հանրապետության այլ շրջաններում վաճառելու համար։ Մենք չգիտենք, թե ովքեր էին կանգնած այդ եկած անտառահատների հետևում։Սակայն այս տարիների ընթացքում մեր անտառներից մնացել է լավագույն դեպքում երկու երրորդը», — պատմում է տարեց մարդը OC Media-յին։

Սամվել Սարուխանյանը պնդում է, որ այն «մութ և ցուրտ» տարիներից հետո անտառները սկսել են աստիճանաբար վերականգնվել։ Նա պնդում է, որ եթե ծառերը գոնե 10 տարով «հանգիստ թողնեն», ապա կվերականգնվի Տավուշի տարածաշրջանի ոչ միայն բուսական միջավայրը, այլ նաև բազմատեսակ ֆաունան։

«Մինչև պատերազմը [1991–94 թթ. Ղարաբաղյան պատերազմը] մեր անտառներում կաին եղնիկներ, առջեր, սկյուռիկներ, գայլեր։ Միայն թռչյունների մի քանի տասնյակ տեսակ կար։ Սակայն գնդակոծություններից, և ամենակարևորը՝ ծառահատումներից, անտառներում մնացել են միայն սկյուռիկները, նապաստակներն ու գայլերը», — պատմում է հնաբնակ մարդը։

Advertisements

Սամվել Սարուխանյանն ինքնել է հատում ծառերն իր սեփական տունը տաքացնելու համար։ Ամեն տարի սահմանամերձ գյուղերի բնակիչները որոշակի համեստ վարձավճարի դիմաց ստանում են անտառտնտեսությունից ասյպես կոչված «ծառահատման անդորրագրեր»։ Սակայն գյուղացիները հատում են միայն հատուկ ձևով նշած և անտառապահների հետ համաձայնեցված հիվանդ, չորացող կամ արդեն չորացած ծառերը։ տեղացիները նաև հավաքում մանր ճյուղերը՝ անհայտ ծառահատողների գործունեության արդյունքների մնացորդը, որոնք հատում են առաջին հերթին հաստ և առողջ ծառերը կահույքի արտադրության և որպես վառելանութ վաճառելու համար։

«Իհարկե, մենք չենք հատում առողջ և նորմալ ծառերը։ Ակնհայտ է որ, եթե չլինեն անտռառները, կսպառվեն նաև բոլոր լեռնային աղբյուրները, որտեղից մենք խմելու ջուր ենք ստանում։ Այստեղ ապրում եմ ես, ապրում են իմ որդիները, իմ թոռները։ Այստեղ ապրելու են իմ ծոռները։ Ես չեմ ցանկանում որ նրանք ինձանից անապատ ժառանգեն։ շատ լավ կլիներ, եթե «այնտեղ» մեզ նման մտածեին», — ասում է Սամվել Սարուխանյանը։

Փայտը գազից էժան

Ամռան ամիսներին Հայաստանի արևմուտքում գտնվող Արարատի շրջանի գյուղերի փողոցներով շրջելիս, տների մոտ կարելի է տեսնել փայտակույտեր։

Արարատի մարզում գազն առկա է, սակայն գյուղական վայրերի բնակիչները նախընտրում են տները տաքացնել փայտով։ «Կապույտ վառելանյութը» գյուղացիների համար անթույլատրելի թանկ է, և այն օգտագործվում է հիմնականում գազօջախներում՝անունդ պատրաստելու համար։

Բնակիչները պնդումեն, որ գազով ջեռուցումն իրանց համար արժե ամսեկան 100 հազար դրամ (200 ԱՄՆ դոլար), իսկ փայտով ջեռուցումը՝ շատ ավելի էժան։

Սակայն բացի Խոսրովի արգելոցից, Արարատի մարզում անտառներ չկան, իսկ վառելափայտ պատրաստելու նպատակով անտառահատումը Հայաստանում պաշտոնապես արգելված է։

Անտառային զանգվածները Հայաստանում լայնածավալ հատումների են ենթարկվել երկու անգամ՝ 1930-50 թթ. արդյունաբերական նպատակներով, և 1992–95 թթ՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Սակայն ապօրինի անտառահատումները, թեպետ ավելի փոքր ծավցալներով, շարունակվում՝ նաև այսօր։

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարված միայն վերջին ստուգումների արդյունքներով, որոնք անց են կացվել 2017 թվականի օգոստոսի 14-18-ի ժամանակահատվածում, ապօրինի անտառահատման արդյունքում Հանրապետության շրջակա միջավայրին հասցվել է 36,24 մլն դրամի (73 հազար ԱՄՆ դոլարի) չափով վնաս։ Միայն նույն Տավուշի մարզում գտնվող Իջևանի անտառտնտեսությունում հատվել են ավելի քան 900 ծառեր։

Ապօրինի ծառահատումների դեպքերը գրանցվել են նաև Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում։

«Հայանտառ» պետական բնապահպանական մարմնի գլխավոր անտառապահ Ռուբեն պետրոսյանի տվյալներով, 2010 թվականից ի վեր հայաստանում հատվել է ոչ պակաս, քան 722 հեկտար անտառային տարածքներ։ Այնուհանդերձ, փոչձագետը նաև դրական միտումներ է նկատում. Եթե 2004 թվականին հատվել է փթ հազար ծառ, ապա 2017-ի սկզբից՝ միայն 1 000։

Անտառների վերականգնումը, կամ մի երկու միլիոն… նոր ծառեր

Հայաստանի անտառների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղբվում են մի քանի միջազգային կազմակերպություններ։

Հայաստանում նման կազմակերպություններից մեկն է World Wide Fund for Nature-ը։ WWF-Հայաստան հիմնադրամի անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանի խոսքերով, 2008-2011 թվականներին իրականացվել է անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման ծրագիրը։

Կազմակերպության աշխատակիցների և կամավորականների օգնությամբ հաջողվեց վերականգնել ավելի քան 639 հա անտառային տարածքներ, տնկելով 2,2 միլիոն ծառ։ Ներկայումս այդ թիվն աճել է. Տնկել են մոտ 2,5 միլիոն ծառ և վերականգնել 850 հա անտառային տարածքներ։

ՄԱԿ-ի Զարգացման Ծրադժգիրը (UNDP-ն) նույնպես աշխատանք է տանում Տավուշի մարզում անտարների վերականգնման ուղղությամբ։

Ինչպես OC Media-յին հայտնել է ծրագրի ղեկավար Հովհաննես Սայադյանը, աշխատանքները կիրականացվեն մեկ միասնական էլեկտրոնային հարթակում։ Իր խոսքերով, անտառների առողջացման նպատակով ոչ կենսունակ տնկիները և չորացող ծառերը պետք է հատվեն, և փոխարենը տնկելու են նորերը։ Անտառների վերականգնմանը զուգահեռ վերականգնվում են նաև աղբյուրները։

Այրված անտարների հազարավոր հեկտարները

Խոսրովի անտառը ԱԻՆ-ի ուղղաթիռից (Ֆոտո՝ ԱԻՆ)

Խոսրովի արգելոցում և Հայաստանի հարավ-արեվելքում, Վայոց Ձոր մարզում առաջացած հրդեհները, որոնք բռնկվել են համապատասխանաբար օքոստոսի 10-ին և 12-ին, հաջողվել է վերջնականապես տեղայնացնել և մարել միայն օգոստոսի 18-ին։ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանի տվյալներով, Խոսրովի անտառում այրվել է 1 600 հա կանաչապատ տարածք, որից 360 հա անտառ։ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի շրջակայքում այրվել է 1ջ00 հա կանաչապատ տարածք, որից 320 հա՝ անտառ։

Խոսրովի անտառի հարևանությամբ գտնվող և հրդեհից նույնպես տուժաց արգելոցի համակարգող Մհեր մանուկյանի խոսքերով, արգելոցը կրել է անդառնալի կորուստ։ Ոչնչացվել են ծառեր, որոնց հասակը կազմում է 300-ից մինչև 1 300 տարի։

Հրդեհի բռնկման հստակ պատճառը դեռևս պարզված չէ։ Բնական բռնկումը մասնագետները քիչ հավանական են համարում, չնայած անգամ Հայաստանում այս տարվա չոր և շոգ ամռանը։

Հայաստանի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը որպես անտառային հրդեհների հիմնական պատճառ դիտարկում է մարդկային գործոնը՝ դեն նետված ծխախոտի մնացորդը, ավտոմեքենայի կայծը , խարույկ վառելու փորձը և այլն։ Ընդ որում նա գտնում է, որ շոգ օգոստոսը նույնպես դեր է խաղացել կրակի տարածման առումով։

Օգոստոսի 19-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Պետրոսյանն ասաց, որ սաղարթավոր ծառերը համեմատաբար հեշտ կլինի վերականգնել։ Իսկ գիհու հարցն ավելի սուր է կանգնած, քանի որ այն ամենաշատն է տուժել Խոսրովի արգելոցում և Արտավանի շրջակայքի անտառներում։

ՀՀ Կառավարության որոշմամբ այրված անտառների վերականգնման և առկա անտառային տարածքների գույքագրման նպատակներով 2018 թվականին Հայաստանի պետական բյուջեից «Հայասնտառ» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 1,9 միլիարդ դրամ (3,9 միլիոն ԱՄՆ դոլար).

Անտառային զանգվածների 2002 թ կատարված վերջին գույքագրման տվյալների համաձայն, անտառային ֆոնդը կազմել է 334 հազար հեկտար, կամ Հայաստանի տարածքի 11%-ը։ Ընդամենը 1998 թվականից Հայաստանում այրվել; է 3000 հա անտտառածածկ տարածք։