Դժվարությամբ իրենց ապրոստը հոգացող Վրաստանի տարեց թաշակառուների հույսը բարեգործական հիմնադրամներն ու հարազատներից և բարի հարևաններից ստացված գումարն է։ Ծերանոցներում տեղերը սահմանափակ են, իսկ սովետական ժամանակաշրջանից մնացած կառույցներն այլևս շահառու չեն ընդունում։ Կառավարությունը պատրաստվում է նոր կենսաթոշակային համակարգ ներդնել, սակայն քննադատողները կարծում են, որ այն առկա խնդիրները չի լուծի։
81 տարեկան Մակվալա Քեբաձեն ունի շաքարային դիաբետ և ենթարկվել է նա սրտի վիրահատության։ Ամեն ամիս նա 135 լարի (25 000 դրամ) է ծախսում դեղորայքի վրա, ուստի կոմունալ ծախսերը մնացածով հազիվ է փակում։
Ըստ վրացական ազգային վիճակագրական կենտրոնի վրացիները միջինում իրենց եկամտի 70 տոկոսը ծախսում են սննդամթերքի, իսկ մնացածը տրանսպորտի, դեղորայքի, տրանսպորտի և այլ բաների վրա։
Ներկայումս Վրաստանում կանանց թոշակային տարիքը 60֊նն է, իսկ տղամարդկանցը 65-ը։ Թոշակն կազմում է 180 լարի (33 000 դրամ), որն, ըստ տարեցների, հազիվ է հերիքում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների համար։
«Մարդկանց բարի կամքը իմ կենդանի մնալու միակ հույսն է», ասոմ է Մակվալան տարեցների խնամքի համար բացված ֆեյսբուքյան էջի վերաբերյալ։
«Ես 81 տարեկան եմ, բայց իրականում… դեռ չեմ ցանկանում մահանալ»։ Մակվալայի ամուսինը, որը Երկրորդ համաշխարհային պատերզամի վետերան էր, մեկ տարի առաջ է մահացել։ Նրանց ընտանիքը ստանում էր սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսված հավելյալ թոշակ, որը տատանվում է մեկ շնչ հաշվով 10–60 լարի (2000֊ից 12 000 դրամ), և ամուսնու, որպես վետերանի հավելյալ նպաստը։
«Նրա դիակը դեռ տանն էր, երբ այցելեց հասարակական ծառայությունների աշխատակիցը, և կտրեց նպաստը»։ Մակլավան ասում է, որ նա այլևս սոցիալապես խոցելի չէր համարվում, քանի որ տունն իր անունով էր, և կարող էր վարձով տալ տնվորների։
«Ես կարող էի տեղափոխվել աղջկանս մոտ, սակայն նա ինքը շատ խնդիներ ունի, և ես չէի ցանկանում հավելյալ հոգս ստեղծել»։
Ըստ սոցիալական ծառայությունների գրասենյակի խոսնակի, ինքնին բնակրան ունենալը չի ազդում նպաստի վրա, սակայն խնամող ընտանիքի անդամ ունենալն ազդում է։
Հենց դրա պատճառով է, որ Անզոր Նոնիաշվիլին, տարեցների խնամքով զբաղվող նախաձեռնության մեկ այլ շահառու, կտրվել է նպաստից․ թոռնուհին կարող էր վճարել նրա վարկի պարտքերը։
Անզորը և իր քառասունամյա որդին՝ Գիորգին հիմա ապրում են իրենց տան դիմացին գտնվող մեկ սենյակում։ Երկուսն էլ զբաղվել են շինարարությամբ, և ունեն աշխատանքային տրավմա։ Անզորի մեկ ձեռքն ամբողջությամբ պարալիզացված է, իսկ Գիորգին գամված է անկողնուն։ Գիորգիի առաջին վիրահատությունը անհաջող ավարտ է ունեցել, և հիմա նրան անհրաժեշտ է երկրորդը, որպեսզի կարողանա նստել։
«Առաջին վիրահատությունը մոտ 6000 դոլար է արժեցել։ Ես գնացի Ռուսթավի 2 հեռուստաալիք, նրանք օգնեցին և ինձ հայտարարություն տեղադրեցին։ Մարդիկ գումար փոխանցեցին, բայց մեզ հիմա ևս 4500-ից 5000 դոլար է անհրաժեշտ։ Սակայ ես ամաչում եմ, նորից այնտեղ գնալ։»
Վրաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում միայն որոշ վիրահատություններ, ինչի արդյունքում էլ շատ ընտանիքներ առողջապահական ծախերի պատճառով դառնում են անվճարունակ։
Անզորն իր ժամանակը ծախսում է կամ տղայի համար հոգ տանելու, կամ էլ գումար փնտրելու վրա։ Երկու տղամարդիկ ստանում են յուրաքանչյուրը 180 լարի, սակայն Գիորգիի խնամքը, ինչպես նաև կումունալ ծախսերը շատ ավելին են։
Անզորը բժշկի կողմից կազմված հաշվարկներով մոտեցել է տարածքային կառավարման գրասենյակ (գամգեոբա), որը նախատեսում էր ամսական 290 լարի՝ շատ ավելին քան նրա նպաստն է։ Գրասենյակից նրան փոխանցել էն 120 լարի և խնդրել առաջիկա 4 ամիսներին այլևս չդիմել։
«Այս 4 ամիսների ընթացքում իմ ապրելու միակ հույսը մարդկանց բարությունն է», — նա ասում է։
Ծերանոցներ
«Ծերանոցը լի է կյանքով» թավ տառերով գրված է Թբիլիսիի պետական ծերանոցի մուտքի վերևում։ Սակայն ԽՍՀՄ տարիներից այս տիպային եռահարկ կառույցի միջանցքներում դժվար մարդ գտնեք։
«Այստեղ բնակվողները հիմնական ժամանակն անցկացնում են իրենց սենյակներում։ Նրանք ծեր են, կտեսնեք։» ասում է Նանա Գոգիաշվիլին, տեղի խնամակալներից մեկը, որը մեզ ցույց տվեց շենքը։ Չնայած նրան, որ շենքը կիսադատարկ է, վերջին չորս տարիներին նոր մարկանց չի ընդունել։
«Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը սպասում է, որ այստեղ մնացողների թիվը կրճատվի, որպեսզի համակարգային փոփոխություն իրականացնի։ Սակայն ոչ ոք չի ասում, թե դա երբ տեղի կունենա», — ասում է Նանան։
Այս շինությունը ԽՍՀՄ տարիներից մնացած երկու ծերանոցներից մեկն է, մյուսը Քութաիսիում է։ Թբիլիսիի ծերանոցում բնակվում են 50 հոգի, որոնց մեծ մասը նախկինում նպաստառուներ էին կամ անտուն։ Այսինքն, այն մարդիկ որոնք չեն բավարարում ամբողջական սոցիալական նպաստ ստանալու պահանջներին, և կարող են մասամբ աջակցություն ստանալ։ Յուրաքանչյուր դիմող քննվում է սոցապ ծառայության կողմից։
Մեդիկո Իաշվիլին, որն 86 տարեկան է, Աբխազիայից տեղահանված է։ Նա այս շենքի ամենաերկակյաց մնացողն է, և աստեղ է եկել 2000 թվականին, մի քանի բարեկամների մոտ 90-ականների պատերազմից հետո բնակվելով։
Նա ասում է, որ դժվար էր իր համար ծերանոցում տեղ գտնելը, որովհետև տնօրենը վախենում էր, որ ավելի շատ փախստականներ կդիմեն ու բոլորի համար տեղ չի լինի։ Մեդիկոն կարողացավ տեղ ստանալ այն բանից հետո, երբ դիմեց կառավարությանը նապընտրական շրջանում։ Այդ օրերից ի վեր նա ականատես է եղել, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ գալիս և գնում։
Նա իր առաջին ընկերների խմբից միակն է, որ կենդանի է։ «Մենք այլևս նորեկներ չենք ունենում, իսկ հներն աստիճանաբար ցնորվում են։ Ես ընկերություն եմ անում մի կնոջ հետ, որը դեռ խելքը չի թռցրել։» ասում է նա։
Դարեջան Թոմաձեն՝ տնօրենն ասում է, որ պետք է առանձին կացարան ունենալ մարազմով տառապողների համար, քանի որ «մյուսները տեսնելով նրանց, կարող են վատ սպասելիքներ ունենալ իրենց իսկ ապագայի վերաբերյալ։ Ներկայում մենք 15 ծեր ունենք, որոնք տառապում են մարազմով»։
Թոմաձեն ասում է, որ ինքն էլ է ուրախ, որ համակարգային փոփոխություն է լինելու և սովետական շրջանից մնացած մեծ ծերանոցները փոխարինվելու են փոքր կացարաններով։ Սակայն դեռ պարզ չէ, թե քանի նման կացարան պետք կգա։
«Մենք օրական մոտ տասը զանգ ենք ստանում այնպիսի մարդկանցից, որոնք ընդամենը քնելու տեղ են խնդրում, թեկուզ աստիճաննավանդակի տակ, և մեկ բաժակ տաք թեյ»։
Համայնքային կազմակերպությունների ծրագրի շրջանակում կառավարությունը մի քանի փոքրիկ կացարանների հետ պայմանագիր է կնքել։ Կառավարությունը մեկ անձի հաշվով օրական հատկացնում է ₾16 (3000 ՀՀ դրամ) վաուչերների միջոցով։ Այս կացարանները բազմազան են, և դրանցից 12֊ը մասնագիտացած են ծերերի խնամքում։ Այստեղ դիմողների վիճակը գնահատվում են սոցիալական ծառայությունների աշխատակիցների կողմից, և անապահովության նպաստ ստացողներն ունեն առաջնահերթություն։
Կացարաններն էլ իրենց հերթին իրենց ընտրություններ են կատարում։ Կացարաններից շատերը չունեն համապատասխան միջոցներ անկողնային հիվանդների և այլ հիվանդությունների ունեցող այցելուների համար։
Այդ 12 կացարաններում ներկայումս բնակվում է 76 ծեր, և դեռ 36 տեղ ազատ է։ Բարբարե XXI կազմակերպության տնօրեն Մերաբ Շատարիշվիլին ասում է, որ անհանգստանալու առիթ է նաև սպասվող ձմեռը, քանի որ իրենց ունեցած 8 ազատ տեղերի համար բազմաթիվ մարդիկ են դիմում, որոնք անտուն են։
Կառավարության թողարկած վաուչերների քանակը սահմանափակ է, արդյունքում ծերերը կարող են տեղ ստանալ միյան եթե բնակվողներից մեկը մահանա, այսինքն, երբեմն մի քանի տարվա ընթացքում։
Թողարկված 235 վաուչերները հատկացվում են նաև հաշմանդամներին և նրանց երեխաներին։ Արդյունքում, ըստ Շատարիշվիլիի մի քանի ծերանոցներ պարզապես անկողններ են վարձով տալիս մարկանց նրանց թոշակի դիմաց։ Սա վերահսկողությունից դուրս է և շատ ծերեր կարող են խարդախության զոհ դառնալ։
«Մենք ցանկանում ենք եվրոպացի դառնալ, սակայն ունենում ենք օտար համակարգերի աղավաղված տարբերակները», ասում է նա։
Ծերերի համար մեկ այլ տարբերակ է ոչ պետական հաստատություններին դիմելը, որոնք ունեն իրենց պայմանները։ Օրինակ Կատարզիսի կացարանն ընդունում է միայն կանանց, «տղամարդկանց հատուկ խնամք է պետք», ասում է տնօրեն Մայա Կոբիաշվիլին։
«Մենք հիմա ևս մեկ հարկ ենք ավելացնում անկողնուն գամված հիվանդների համար։ Սա մի առանձին մեծ հարց է»։ Ամենամեծ խնդիրն, ըստ նրա, ծերերի հանդեպ անուշադրությունն է Վրաստանում։
Կենսաթոշակի բարեփոխումներ
Ցածր կենսաթոշակների հարցը լուծելու համար կառավարությունը հուլիսին նոր օրենք ընդունցե, որը կավելացներ թոշակները ամսական 180 լարիով (35 000 դրամ) կուտակային համակարգով։ Ըստ համակարգի մինչև 40 տարեկան անձանց համար պարտադիր կերպով իսկ 40֊ից բարձրների համար՝ կամավոր հիմունքնորով գործատուն աշխատավարձի 2 տոկոսի չափով փոխանցում կկատարի ֆոնդին։ Ձեռներեցությամբ զբաղվող անձանց համար փոխանցումը կամավոր հիմունքներով կլինի 4 տոկոս, իսկ կառավարությունն էլ իր կողմից 2 տոկոս կավելացնի։
Ֆոնդը կվերահսկվի նախարարներից կազմված խորհրդի կողմից, և այն կկառավարվի Կենտրանական բանկը։
Այս բարեփոխումը արժանացավ բազմաթիվ քննադատությունների, ներառյալ Թրանսփարենսի Ինթերնեյշնլի վրաստանյան գրասենյակի կողմից։ Մասնավորապես նշվում էր, որ համակարգը նախատեսված չէ Վրաստանի աշխատանքային շուկայի համար, քանի որ «վարձու աշխատողները աշխատուժի ընդամենը 25 տոկոսն են։ Մինչդեռ 35 տոկոսը ինքնազբաղված է, և իսկ 41 տոկոսն ընդհանրապես կամ գործազուրկ է կամ ստվերային ոլորտում է։»
Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի զեկույցում Մարտին Հութսեբոթը գրում է, որ կա վտանգ, որ համակարգը ավելի կխորացնի սոցիալական անհավասարությունը, քանի որ բարձր եկամուտ ստացողները շատ ավելի բարձր թոշակ կստանան քան նրանք, ով չունի բարձր եկամուտ։
Վրաստանյան Բաց հասարակության հիմնադրամի անկախ հետազոտոթյունը մեկ այլ խոցելի խմբին է անդրադառնում՝ շինարարներին։ Կարճաժամկետ աշխատանքով են զբաղված 80 000 շինարարներ, որոնք ստանում են բավականին ցածր աշխատավարձ։ Նրանք կարող են դուրս մնալ այս համակարգից։
Առաջարկվող այլ համակարգերից է ուղիղ սկզբունքով աշխատող կենսաթոշակային համակարգը, որտեղ ներկա աշխատողները վճարում են ներկա թոշակառուների թոշակները, զուգահեռաբար, բարձր եկամուտ ունեցողից հավելյալ հարկերի միջոցով սոցիալական սոլիդարության ֆոնդի միջոցով բազային կոնսաթոշակները բարձրացնելը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հենց դա էլ առաջարկում է՝ 2 տոկոս կուտակայի ֆոնդի համար և 4 տոկոս ուղիղ համակարգի համար։ Սակայն այս նախագիծը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։
Հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում տեղ գտած բոլոր կարծիքները պատկանում են հեղինակին, և պարտադիր չէ, որ արտացոլեն հիմնադրամի պաշտոնական տեսակետը։
Սկսած 2008-ից Սև ծովի վրացական ափին գտնվող Բաթումի նավահանգստային քաղաքը դիմավորել է բազմաթիվ այցելուների, որոնք այստեղ են գալիս տուրիզմի, առևտրի, ինչպես նաև ազարտային խաղերի համար։ Այցելուների թվի աճի կտրուկ ավելացմանը զուգընթցած այստեղ շինարարական «բում» սկսվեց, որի վերջը դեռևս չի երևում։
Այս 160 000 բնակչությոն ունեցող քաղաքի ազատ հողակտորների վրա տարբեր կառույցներ վեր են խոյանում մեկը մյուսի հետևից․ պնեվմատիկ մուրճերի դռոցը, տաշվող քարերի աղմուկը լցրել է Բաթումիի համայնապատկերի մեջ ց
Հարավային Կովկասում կանայք ունեն նույն խնդիրները։ Լինի Բաքուն, Երևանը, Թբիլիսին թե փոքր բնակավայր, աղջիկները սովորել են զգուշանալ տղամարդկանցից։ Անբարեխիղճ մեկնաբանություններ և առաջարկներ անծանոթներից, հպումներ և նույնիսկ ավելի վատ՝ այս ամենը զգացել են շատ կանայք։ Թեև այս խնդիրները ամենուրեք առկա են, սակայն նշված երկրներում օրենքով պաշտպանություն չկա։
Անցյալ ամռանը ադրբեջանական ԶԼՄ-ներին և հասարակությանը ցցնեց այն փաստը, որ Բաքվի փողոցներում կանանց հաճախ մոտենում և անհանգստացնում են արաբ
Ի հեճուկս էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանն ուղղված Վրաստանի կառավարության փորձերին, հայ և ադրբեջանցի երիտասարդները ավելի շատ են ներգրավված Հայաստանի ու Ադրբեջանի, քան հայրենի Վրաստանի քաղաքական կյանքում։
«Եթե պատերազմը նորից սկսվի, ես մեկնելու եմ (պատերազմի դաշտ)։ Տարբերություն չկա՝ ես նույնպես ադրբեջանցի եմ։ Իմ համար կարևոր չէ՝ մենք ապրում ենք Վրաստանում, թե՞ այլուր։ Եղբայրներն այնտեղ են, նրանք իմ սրտում են», — OC Media-ին ասում է երիտասարդ ադրբեջանցի Ռիչարդ Բայրամովը։
Ռիչարդը
Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]
[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]
Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի զու