
Գեղարքունիք
Կարո՞ղ է վերականգնվող էներգիան փրկություն դառնալ Հայաստանի բարձրադիր վայրերում
Էներգետիկ աղքատությունը Հայաստանի հեռավոր շրջաններում դեռևս մտահոգիչ է։ Այդ պատճառով չգազաֆիկացված համայնքներում գյուղացիները հաճախ դիմում են անօրինական ծառահատումների՝ ձմռանը տունը ջեռուցելու համար, ոմանք էլ գոմաղբն են չորացնում որպես վառելիք։ Մինչդեռ, Հայաստանի արևելքում գտնվող սահմանամերձ Կութ գյուղում մարդիկ, կարծես թե, հույսի նոր աղբյուր են տեսնում, վերականգնվող էներգիայի նոր ներուժ։ Ամեն առավոտ Գայանեն մոխրից մաքրում է վառարանն ու տաքացնում տունը մինչ ընտանիքի մյուս անդամների ար