Media logo
հայաստան

Ձայն | «Ես 17 տարեկան էի, երբ գնացի պատերազմ»

Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media
Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media

1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։

«Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։ 

«Հետո եկա Հայաստան։ Ես օր պոյեզով թազա էկա, հագած-կապած, շլյապով, ռեդիկուլով, հավաքվան բոլորս սաղ տղեքը: Անդրեն էլ էր նրանց մեջ։ Իրա հետ, ամուսանացա գնացի իրանց գյուղ, դարձան ընձի ընտանիք: Երկու ամիս հետո ինձ տարան բանակ»։ 

«Ես ու Անդրեն գնացինք ռազմաժակատ»

«17 տարեկան էի, գյուղապետը կանչեց. Զինկոմը եկել նստել էր: Ընձի քննեցին, զննեցին, համ ռուսերեն գիտեի, համ թուրքերեն: Ըսեցին` բանակ պտի էրթաս, ասացի, չէ, ասին՝ ինչղ չէ»,-ասում է նա: 

«2 ամսվա ամուսնացած էի։ Ամուսինս լաց եղավ, ես լաց եղա, ի՞նչ էնեի, պետական օրենք էր, ոչ իրա ձեռն էր, ոչ իմ։ Ընձի նստցրեցին վագոնը ու տարան Թիֆլիս։ Անդրեն /ամուսինը/ էլ հետս եկավ մինչեւ Թիֆլիս, բայց ըդորից հետո իրան չթողեցին օր գա»:

«Հասանք Բաթումի: Տարան այրոստատնի չաստ: Ըդիկ էնպես չաստ էր, օր սամալյոտի պես մեծ սարքած ռեզին պտի փչեինք ուռեր, հանեինք վերեւ, ըդիկ օր խփեր սամալյոտին կընկներ: Մե քանի ամիս էդտեղ մնացի: 

«Միջներից շուստրինն ես էի, էն մյուսների վրա կխոսային, օրմ էլ ախուրյանցի աղջկան պաշտպանելու համար` որպես պատիժ տեղափոխեցին զենիթնի արտիլերիա: Ես բինոկլը աչքերիս կհաղորդեի, թե սամալյոտները ուրդից գուկան, ուր կերթան։ Էլ չէին նայե կնիկմարդ է, տղամարդ է, հայ է, ռուս է, ամեն ազգից էլ կար մեր չաստի մեջը, ընկերացանք։ Պատերազմ էր, պետք էր ընկերանալ, միավորվել, որ հաղթեինք»։

Վարդանուշ Զաքարյանը և իր միակ հայ ընկերուհու՝ Ասյայի հետ։ Պատերազմից հետո նա երկար ժամանակ փնտրել է  Ասյային, բայց չի կարողացել գտնել։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media

 «Հետո Անդրեն էլ գնաց։ Թամանյան դիվիզիայի հետ հասել էր Գորի, հետո Կերչ /քաղաք Ղրիմի թերակղզում/։ 1943թ-ին մին /արկ/ էր տրաքել ու ինքը վիրավորվել էր»։ 

«Ես էդ վախտ պոստի կկանգնեի: Եկա օր երկու ժամ պտի քնիմ, աչքս կպել էր, մեկ էլ կողքիս աղջիկը եկավ, թե Վեր կաց, դարպասի մոտ գտնվող տղան քեզ է սպասում: Էկա տեսա Անդրեն կանգնած էր, վիրավորված, թեւը կապած: Կամանդիրին խնդրեցի երկու ժամ թողեց, խոսացինք: Հետո ես էկա հետ չաստ, Անդրեն էլ տուն գնաց»։ 

«Ամեն ամիս իրար նամակ կգրեինք, էդպես ամիս չկար օր նամակ չգար։ Ինքը կաշխատեր, բայց հաճախ գուկար Բաթումի ինձ տեսնելու։ Կամանդիրները արդեն գիտեին։ գալիս էր ինձ տեսնելու։ Մոտ երկու տարի էդպես հանդիպանք։ Մինչեւ պատերազմը ավարտվեց»։ 

«Մայիսի 8-9 գիշերը հաղորդեցին Война кончилась, մենք սաղս քնած էինք, տռիվոգ տվին, էլանք ստրոյ կանգնանք… ուրախությունից չէին նայե, աղջիկը տղու կպաչեր, տղեն աղջկա կպաչեր: Ուրախության չափ ու սահման չկար»։

«Մենք ուս ուսի տված ապրեցինք գրեթե 80 տարի»

«Մայիսի 9-ից հետո ծնվեցին էրեխեքս, 3 աղջիկ, 2 տղա ունեցա։ Քանի որ ես մեծացել էի որբանոցում, ես ամեն ինչ անում էի, որ իմ երեխաները լավ մանկություն ունենան։ Հիմա 15 թոռ, 45 ծոռ ու 6 ծոռի երեխա ունենք ու կավելնան, հաշիվը կորցրել եմ»։ 

Վարդանուշն ասում է, որ չնայած դժվարությունների նա լավ կյանք է ունեցել Անդրեի հետ։  Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media

«Ես ու Անդրեն միշտ աշխատել ենք։ Խորհրդային Միության բոլոր քաղաքներ ճամփորդել ենք։ Տուն տեղ ստեղծել ենք, բայց 1988թ-ի  /Սպիտակի/ երկրաշարժին մեր տունը ավերվեց։ Ու սկսեցինք նորից տուն տեղ դնել, հետո սկսվեց Ղարաբաղյան պատերազմը»։  

«Խորհրդային միության փլուզումից հետո էնքան խնդիրներ կային, որ վետերաններին քիչ ուշադրություն կհատկացնեին, բայց վերջին տարիներին, սկսեցին, նորից հարգել, գնահատել։ Մի քանի տարի առաջ Մոսկվայի պառադին մասնակցեցինք Անդրեի հետ։ Կուրախանանք, օր կգնահատեն, որովհետև էն ժամանակ մենք կռվել ենք հանուն Սովետական Միության, բայց ամեն մեկս մեր փոքր հայրենիքի համար ենք կռվել, մեր Հայաստանի, օր ապահով ապրինք»։

«Կապրեինք, լավ էր, հետո էդ հիվանդությունը [COVID-19] եկավ ու էլի պատերազմ սկսվավ, /Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը/։ Զոհված ու վիրավորված էրեխեքը ինչքան մեղք էին, Անդրեն առավոտից իրիկուն հեռուստացույցի մոտ էր, լուրերը կնայեր, կջղայնանար։ Օրմ էլ տան մեջ ընկավ ու վերջ․․․ 2020 թվականի վերջին օրով գնաց․․․»։ 

Վարդանուշի ամուսնու՝ Անդրեի  դիմանակարը իրենց տանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC-Media

«Համարյա 80 տարի ապրել էինք իրար հետ, ընձի թև ու թիկունք էր։ Կարոտնամգը, խորատա /զրուցել/ կէնեինք, իրար հետ տան գործերը կէնենինք, կըսեի էսօր արի լվացք էնենք, կըսեր՝ էգուց մնա, կկռվեինք, բայց լավ կապրեինք, էդքան տարի իրար հետ ապրել ենք, մե դոշակի վրա, մե վերմակի տակ, ինչի՞ գնաց»։ 

«Բարի մարդ էր, բոլորին կհասներ, թոշակը կհավաքեր, երեխեքին, թոռների մեջ կբաժներ, սա նրան, սա նրան, մեզի փող չէր մնա»։

«Հմի մենակ կմնամ հոլովեմգը իրա անունը, փոխանակ աղջկաս անունը տամ, իրան անունը կուտամ։  Աղջիկս է Կերչից եկել ու ինձ կխնամե, մի քիչ թույլ եմ, հաց քիչ կուտեմ, քիչմ լավնամ գուզեմ երթամ Կերչ, թոռներիս կարոտցել եմ։ Երանի Անդրեն ողջ լիներ․․․»։

«Ուրախ կյանք կցանկանամ բոլորին, հերիք է ինչքան տանջվանք։ Պատերազմը շատ վատ բան է, շատ դժվարություններ ուզում ես մոռանալ, բայց կյանքիդ վրա հետք կթողնա։ Աշխարհին խաղաղություն էղնի»։

Related Articles

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media
գյումրի

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։  «Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։  «Երկար ժամանակ տ

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ 
Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media
Լիբանան

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

V

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։ 2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս

Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։
ԱՌՈՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Ես շատ փոքր էի մայրանալու համար». դեռահասների հղիության դեպքերը Հայաստանում

V

Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։ «15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։ «Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես

Քույրեր Ռոզա և Բիրանա Աբդուլաևաներին պատկանող տան ներսը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
ԱԴՐԲԵJԱՆ

Հուլիսյան գրոհ. ադրբեջանցի խաղաղ բնակիչները կրակագծում

V

2020 թվականի հուլիսի 12-ին մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ տևելով մի քանի օր։ Քանի որ առաջնագծում գտնվող զինվորները կրակ էին փոխանակում, հրետանային արկեր են ընկել Հայաստանի Տավուշի մարզում և Ադրբեջանի Թովուզի շրջանում։ OC Media-ն ուղևորվեց երկու երկրների սահմանամերձ շրջաններ՝ խոսելու խաղաղ բնակիչների հետ, ովքեր հայտնվել էին պայքարի գծում, և կիսվելու նրանց պատմություններով։ Ստորև ներկայացնում ենք սահմանի ադրբեջանական կողմից մեր զեկույցը։ Սահմանի հայկական կող

Most Popular

Editor‘s Picks