Սկսած 2008-ից Սև ծովի վրացական ափին գտնվող Բաթումի նավահանգստային քաղաքը դիմավորել է բազմաթիվ այցելուների, որոնք այստեղ են գալիս տուրիզմի, առևտրի, ինչպես նաև ազարտային խաղերի համար։ Այցելուների թվի աճի կտրուկ ավելացմանը զուգընթցած այստեղ շինարարական «բում» սկսվեց, որի վերջը դեռևս չի երևում։
Այս 160 000 բնակչությոն ունեցող քաղաքի ազատ հողակտորների վրա տարբեր կառույցներ վեր են խոյանում մեկը մյուսի հետևից․ պնեվմատիկ մուրճերի դռոցը, տաշվող քարերի աղմուկը լցրել է Բաթումիի համայնապատկերի մեջ ցցված բազմահարկ շենքերի շինհրապարակները։
Շենքերի տակ՝ խաթարված փողոցներում մեքենաները ինքնակարգավորվում են երթևեկությունը՝ օգտագործելով թե՛ ասֆալտը և թե՛ մայթեր։
Սյուզան Հարիս֊Բրանդսը՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտում (MIT) Ուրբանիզացիայի գիտությունների թեկնածուն ասում է․ «Բաթումիի շինարարական բումը անշարժ գույքի շուկայում համաշխարհային միտումների օրինակ է․ ներդրումներ ներգրավելու համար իրականացվում շքեղ շինարարական ծրագրեր»։
Ոչ ոքի տունը
2008-ից 2013֊ի ընթացքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրութմաբ Բաթումին դիտարկում էին քաղաքային զարգացման և ռեբրենդինգի համար։ Հարիս Բրանդսն ասում է, որ «Կառավարությունը նախաձեռնեց մի բազմաթիվ շինարարական նածագծեր և խրախուսեց հավելյալ ծրագրեր նաև մասնավոր ներդրողների կողմից»։
Սակայն քաղաքում առկա ամբողջական դատարկ հարկերը ցույց են տալիս, որ պահանջարկը դեռ շատ հեռու է առաջարկից։
Այս դատարկ տները, ինչպես բացատրում է Սյուզան Հարիս֊Բրանդսը, ունի տեղական և դրսից եկող պատճառներ․ «Շինարարները դուրս են գալիս նախագծերից, կամ չեն կատարում իրենց պարտականությունները։ Մյուս կողմից էլ, բնակարանների տերերն այստեղ չեն բնակվում․ նրանք արտասահմանցիներ են»։ Նա նաև ավելացնում է, որ դատարկ տները կառավարության կողմից անհեռատես պլանավորման և կարգավորման բացակայության արդյունքն են։ Այսպիսով դատարկ շենքերը դառել են Բաթումիի համայնապատկերի մի մասը։
Դատարկ շենքերը հետևյալ պատճառներով հայտնվել այդ վիճակում։
«Կան կասեցված կիսավարտ շինարարություններ․ շենքեր, որոնց արտաքին մասի շինարարությունն ավարտված է, սակայն կառուցապատողը չի կարողացել ավարտին հասցնել ներքին հարդարումն ու վաճառել։ Մյուս պատճառն այն է, որ թեև շինարարությունն ավարտվել է, գնորդներն արտասահմանցիներ են, և այստեղ չեն բնակվում։ Դրանք էլ հենց «ուրվական» տներն են։»
Կյանքը շինարարության մեջ
Ըստ Հարիս֊Բրանդթի նոր շինարարական ծրագրերը կարող է կապված լինեն լավատեսության բարձրացման և տեղացիների համար ավլեի լավ ապագայի հույսի հետ։ «Մյուս կողմից, ստեղծված աշխատատեղերը կարող է մարդկանց դուրս հանեն հասարակական կյանքից և խաթարեն համայնքային հասարակական կյանքը։»
«Ինչևէ, բաթումցիները բավականին ստեղծագործական մոտեցում ունեն արդեն սովորական դարձած դատարկ շենքերի կյանք տալու հարցում․ այստեղ առանց փաստաթղթավորման իրականացվում էօգտագործած ապրանքներ կամ մթերքի վաճառք, և երբեմն էլ այս տարածքներն օգտագործում են հագուստի ցուցադրության կամ ցուցահանդեսների համար։»
Չկարգավորվող շինարարությունը և թերի անվտանգության միջոցառումները վտանգավոր են դարձնում շինարարության աշխատողների առօրյան։ Բաթումիում 2018֊ին գրանցվել է շինարարական աշխատանքների հետ կապված ամենաշատ պատահարները ողջ Վրաստանում։ Ինչպես հայտնել է Վրաստանի արհիությունների կոնֆեդերացիան տարվա ըթնացքում գրանցված 14 մահվան ելքով և 16 ծանր վնասվածքներով պատահարների մեծ մասը տեղի է ունեցել Բաթումիում։
Մյուս կողմից էլ, Աջարայի պաշտոնական տուրիստական կայքը հայտնում է, որ 2018֊ին գրանցվել է 23 տոկոս աճ զբոսաշրջիկների ներհոսքի ցուցանիշներում։ Հետևաբար, շինարարական բումը, որի շարժիչ ուժը զբոսաշրջությունն էր, կանգ չի առելչի կանգնում։
Այս հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտած բոլոր կարծիքները հեղինակինն են և պարտադիչ չէ, որ արտացոլեն հիմնադրամի տեսակետը։
Դժվարությամբ իրենց ապրոստը հոգացող Վրաստանի տարեց թաշակառուների հույսը բարեգործական հիմնադրամներն ու հարազատներից և բարի հարևաններից ստացված գումարն է։ Ծերանոցներում տեղերը սահմանափակ են, իսկ սովետական ժամանակաշրջանից մնացած կառույցներն այլևս շահառու չեն ընդունում։ Կառավարությունը պատրաստվում է նոր կենսաթոշակային համակարգ ներդնել, սակայն քննադատողները կարծում են, որ այն առկա խնդիրները չի լուծի։
81 տարեկան Մակվալա Քեբաձեն ունի շաքարային դիաբետ և ենթարկվել է նա սրտի վիրահատության։
Հարավային Կովկասում կանայք ունեն նույն խնդիրները։ Լինի Բաքուն, Երևանը, Թբիլիսին թե փոքր բնակավայր, աղջիկները սովորել են զգուշանալ տղամարդկանցից։ Անբարեխիղճ մեկնաբանություններ և առաջարկներ անծանոթներից, հպումներ և նույնիսկ ավելի վատ՝ այս ամենը զգացել են շատ կանայք։ Թեև այս խնդիրները ամենուրեք առկա են, սակայն նշված երկրներում օրենքով պաշտպանություն չկա։
Անցյալ ամռանը ադրբեջանական ԶԼՄ-ներին և հասարակությանը ցցնեց այն փաստը, որ Բաքվի փողոցներում կանանց հաճախ մոտենում և անհանգստացնում են արաբ
Ի հեճուկս էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանն ուղղված Վրաստանի կառավարության փորձերին, հայ և ադրբեջանցի երիտասարդները ավելի շատ են ներգրավված Հայաստանի ու Ադրբեջանի, քան հայրենի Վրաստանի քաղաքական կյանքում։
«Եթե պատերազմը նորից սկսվի, ես մեկնելու եմ (պատերազմի դաշտ)։ Տարբերություն չկա՝ ես նույնպես ադրբեջանցի եմ։ Իմ համար կարևոր չէ՝ մենք ապրում ենք Վրաստանում, թե՞ այլուր։ Եղբայրներն այնտեղ են, նրանք իմ սրտում են», — OC Media-ին ասում է երիտասարդ ադրբեջանցի Ռիչարդ Բայրամովը։
Ռիչարդը
Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]
[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]
Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի զու