Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թուսկի հանդիպումը Բրյուսելում 2017 թ. փետրվարին (europa.eu)
Հայաստանի և Եվրամիության միջև համափարփակ և ընդլայնված համագործակցության մասին Համաձայնագիրն ունի ստորագրվելու բոլոր հնարավորությունները։ Այդ փաստաթղթի շուրջ ինտրիգն այն է, թե արդյոք այն կստորագրվի 2017 թ. նոյեմբերի 24-ին «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովի ընթացքում, թե՞ համաձայնագրի ստորագրման ամսաթիվը նորից կհետաձգվի մի քանի պատճառների կապակցությամբ։
357 էջ արդարության, անվտանգության, և մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասին
Երևանի կողմից ընդգրկված պաշտոնական բանակցողների հայտարարություններով, Հայաստանը ծրագրավորել է ստորագրել մարտի 21-ին նախաստորագրված ԵՄ-ի հետ համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթը։ Այդ Համաձայնագիրը ԵՄ Արտգործնախարարությունների Խորհրդի կողմից 2015 թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում նախաձեռնած բանակցությունների արդյունքը կհանդիսանա։ Հետաքրքիրն այն է, որ ստորագրման դեպքում Հայաստանը կդառնա ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի միակ պետությունը, որը կմասնակցի Եվրամիության ինտեգրացիոն ծրագրերին։
Տվյալ Համաձայնագրի նախորդողի՝ Ասոցիացման Համաձայնագրի (AA) հեռանկարները, որն իր մեջ ներառում էր նաև Համափարփակ և Խորացված Ազատ Տնտեսական Գոտու Համաձայնագիրը (DCFTA), փաստացի զրոյի են հավասարեցվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին շատերի համար անակնկալ դարձած մաքսային Միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո։
Ի տարբերություն Ասոցիացման Համաձայնագրի տեքստերից, համափարփակ և ընդլայնված համագործակցության մասին Համաձայնագիրն արդեն մատչելի է դարձել լայն հասարակությանը։ 357 էջանոց ծավալուն փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման վրա; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման վրա, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պահպանման վրա։ Եվ այդ ամենը՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի ֆինանսավորման պայմանով։
Ակնկալիքներն ու իրական հնարավորությունները
Ստեփան Սաֆարյան. «Համափարփակ և ընդլայնված համագործակցության մասին Համաձայնագիր»-ը Հայաստանի համար Եվրոպայի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն է։
Միջազգային հարցերի և անվտանգության Հայաստանի ազգային ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը OC Media-յին պատմել է, որ Հայաստան-ԵՄ Համաձայնագրի տեքստի հրապարակումն ինքնըստինքյան բացառում է դրա պարունակության շուրջ որևէ շահարկումները։
Նրա խոսքերով, Համաձայնագրի տեքստի հետ ծանոթանալուց հետո ցանկացած մարդու համար պարզ կդառնա, թե ինչ պետք է սպասի Հայաստանը ԵՄ-ից։ Համեմատելով նշված համաձայնագիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սահմանող փաստաթղթի հետ, վերլուծաբանը շեշտում է Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերություններից մեծ սպասելիքների բացակայությունը։ Այդ ենթատեքստում Սաֆարյանը հիշեցրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունից Հայաստանի ղեկավարության նման մեծ սպասելիքների մասին, ընդհուպ մինչև այդ ինտեգրացիոն ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը։ Նրա գնահատումներով, չնայած ԵՄ-ի հետ Համագործակցության Համաձայնագրի որոշ դրույթների «մշուշոտ» լինելուն 2013 թ. Ասոցիացման Համաձայնագրի դրույթների հետ համեմատ, այդ փասըաթուղթն այնուամենայնիվ հնարավորություն է տալիս Հայաստանի համար Եվրոպայի հետ նույն լեզվով խոսելու։
«Ելք» ընդդիմադիր խմբավորման պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ամեն կերպ ողջունում է այդ նախաձեռնությունը, OC Media-յի հետ ունեցած իր զրույցի ընթացքում Համաձայնագրի ստորագրումը բնութագրել է որպես ԵՄ-ին ընդառաջ Հայաստանի նվազագույն քայլը՝ առավելագույնը համարելով DCFTA-ի ստորագրումը և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։ Երևանի և Բրյուսելի միջև 1996թ կնքված ներկայիս գործող Համաձայնագիրը Մարուքյանը անհույս հնացած է համարում՝ Համափարփակ և ընդլայնված համագործակցության մասին Համաձայնագիրը միաժամանակ բնութագրելով որպես ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություների օրակարգի նորացման իրատեսական հնարավորություն։
OC Media-յի հետ զրույցում Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին կապերի Հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը ԵՄ-ի հետ Համաձայնագրի ստորագրման շուրջ ինտրիգը հեգնանքով վերագրել է Հայաստանի իշխանություններին՝ նոյեմբերի 24-ին «դիվանագիտական հաղթանակի» ցուցադրման նպատակով նախաձեռնած։
Ընդ որում փորձագետը համոզված է, որ հետագայում Կողմերի ցանկությամբ Համաձայնագիրը հնարավոր կլինի համալրել լրացուցիչ կիրառական դրույթներով՝ դրա ընդլայնման և պրակտիկ իրականացման ուղղությամբ։ Իսկ «մեկ մարդու(ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի) կամքի վրա հիմնված» Եվրասիական տնտեսական միության փլուզումը, նրա կանխատեսումներով, կբացի նոր հնարավորություններ Հայաստան-Եվրամիություն Համաձայնագրի դրույթների գործառնական իրականացման համար։
«և…,և…», կամ՝ և ԵՄ, և՝ ԵԱՏՄ
Արմեն Աշոտյան. «ԵՄ և ԵԱՏՄ հակադրությունը Հայաստանի համար վնասակար է»։
Այսօր առիթ չկա խոսելու Հայաստան-ԵՄ Համաձայնագրի ստորագրմանը Մոսկվայի կտրուկ դիմադրության մասին՝ առաջին հերթին այն պատճառով, որ 2013 թ. փաստաթղթի հետ համեմատ այն «թեթևացրած» լինելու պատճառով։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, ղեկավար Հանրապետական Կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը առանց տնտեսական բաղադրիչի նշված Համաձայնագրի ստորագրմանը ԵՄ-ի համաձայնությունը բնութագրում է որպես Հայաստանի «և…, և…» քաղաքականության հետ Եվրոհանձնաժողովի համաձայն լինելը։
Նրա կարծիքին է նաև երկրորդ հանրապետականը՝ Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին կապերի Հանձնաժողովի նախագահ և ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող Արմեն Աշոտյանը, որը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հակադրումը Հայաստանի համար վնասակար է համարում։ Քաղաքականագետը ԵՄ-ի հետ Համաձայնագիրը գնահատում է որպես այդ երկու ինտեգրացիոն ծրագրերի համադրում։
Փաստարկելով Հայաստանի հետ ստորագրմանը պատրաստվող Համաձայնագրի վերաբերյալ գործող Եվրոհանձնաժողովի դիրքորոշման «փափկեցումը», Աշոտյանը հիշեցրեց նախկին Եվրոհանձնաժողովի ավելի կոշտ դիրքորոշումը, որն, ըստ էության, «հետապնդում էր Ռուսաստանի դեմ ուղղված զուտ աշխարհաքաղաքական նպատակներին հասնելը»։
Լեռնային Ղարաբաղը բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում
Ներքին աղբյուրների տեղեկատվությանը համաձայն, Բրուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան համագործակցության գագաթնաժողովի Ամփոփիչ Հռչակագրի երկրորդ կետը սահմանում է ԱՀ երկրների սահմանների և տարածքային ամբողջականության մասնակիցների աջակցումը։ Նշված կետին աջակցում են առնվազն Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը, ընդ որում վերջինի սպառնալիքները հասնում են ընդհուպ մինչև Եվրախորհուրդից դուրս գալը։
Հայաստանի հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, վելուծաբան Դավիթ Շահնազարյանը տեղեկացնում է, որ ԵՄ-ի ևս երկու (չնշված ) երկիր պնդում են Հռչակագրում Բաքվի դիրքորոշման ընդգրկումը։
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը առավելագույնս պարզ է արտահայտված նույն գլխավոր բանակցող Արմեն Աշոտյանի կողմից, որը փաստորեն ԵՄ-Հայաստան Համաձայնագրի ստորագրումը պայմանավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների՝ ուժի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության՝ ինչպես բրյուսելյան Ամփոփիչ Հռչակագրում, այնպես էլ հենց Համաձայնագրի տեքստում արտացոլմամբ։
Մեծամորի ԱԷԿ-ն «Եվրատոմի» հսկողության ներքո՞
Հայաստան-ԵՄ Համաձայնագրի ստորագրման հակարակորդների մոտ էմոցիաների հատուկ պոռթկում է առքաջացրել Համաձայնագրի տեքստում Հայաստանյան ԱԷԿ-ի շագործումից անվտանք հանելու անհրաժեշտության մասին մասին հիշատակումը։ Նման անհանգստությունը հետևաբար առաջացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը Երևանի կողմից ստորագրելու դեպքում Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի (Եվրատոմի) հսկողության տակ Հայաստանի ԱԷԿ-ի ընկնելը։
Սակայն նոյեմբերի 1-ին, Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ ծավալված բանավեճերը բնութագրելով որպես «արհեստական և իրողությանը որևէ առնչություն չունեցող», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծես վերջակետ է դրել այս հարցում։
«ԵՄ-ի հետ Համաձայնագրի տեքստում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետի վերաբերյալ կետը շարադրված է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության չափորոշիչներին խիստ համաձայն։ Այնպես որ ԱԷԿ-ը շահագործվելու է առնվազն մինչև 2027 թվականը։ Համաձայնագիրը չի պարունակում ստորագրումից հետո ԱԷԿ-ի փակումը ենթադրող որևէ կետ», — հայտարարել է նախագահը։
Ստորջրյա քարեր
Այսպիսով, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի ստորագրման հեռանկարները, ինչպես նաև այդ Համաձայնագրի տառն ու էությունը հարցեր չեն առաջացնում։ Հարցերն առաջանում են միայն Համաձայնագրի ստորագրման ժամկետների կապակցությամբ։
Համաձայնագրի շուրջ եղած անորոշության վերաբերյալ արդեն բազմաթիվ կարծիքներ են հնչեցվել, որը կարող է հանգեցնել դրա ստորագրման հետաձգմանը։ Մասնավորապես, հայտնվել է տեխնիկական խոչնդոտների մասին, որոնք պայմանավորված են ԵՄ երկրների 28 լեզվով թարգմանությամբ։ Սակայն Եվրոհանձնաժողովը շտապ հայտարարեց նման խնդրի բացակայության մասին։
Այնուամենայնիվ, դեպի Բրյուսել Հասաստանի պատվիրակության ճանապարհին կան ստորջրյա քարեր։ Մասնավորապես, Երևանյան մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի բացառում ստորագրման ժամկետների հետաձգումը մինչև 2018-ի գարունը։ Փորձագետը սեփական կանխատեսումը պայմանավորում է կառավարման համակարգի անցմամբ կիսանախագահականից դեպի խորհրդարանական։
Տվյալ գործընթացը կավարտվի հենց 2018-ի ապրիլին, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միասին։ ԵՄ որոշ երկրների վերաբերյալ Նավասարդյանը դիտարկում է հստակ միտում պարզ պատկերացում ստանալու Հայաստանի Հանրապետության արևմտամետ կամ ռուսամետ այն վարչապետի մասին, ում հետ նրանք գործ կունենան 2018-ի ապրիլից հետո։
1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։
«Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։
«Հետո եկա Հայաստա
Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։
«Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։
«Երկար ժամանակ տ
73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։
2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս
Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։
«15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։
«Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես