fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Հայկական ծիրանամաֆիան

«Մեկ կիլոգրամի համար 500 դրամից (1 $) էժան ծիրան մենք չունենք (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Չնայած Հայաստանում այս տարվա ծիրանի առատ բերքին, տեղացի ֆերմերները չեն կարող լիարժեք վայելել սեփական ծանր աշխատանքի արդյունքները։ Նրանք պատմում են, որ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը տարբեր ենթադրություններով, նախագահի փեսայի հետ կապեր ունի, զավթել է շուկան և չարաշահում է սեփական հզորությունն ու ազդեցությունը։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

«Կարմիր գծերը»

Խաչատուր Աբրահամյանն ապրում է Հայաստանի Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Երևանի պտուղ-բանջարեղենի խանութներից մեկին նա մատակարարում է սեփական ուժերով աճեցրած ծիրանի մի քանի տասնյակ արկղներ, և ամեն անգամ հապ-շտապ բեռնաթափում է մեքենան։ Խանութի կողքի մայթերը «ձևած են» կարմիր գծերով, որոնք նշանակում են, որ կայանատեղին վճարովի է։ Ծիրանը բեռնաթափելու և հեռանալու համար նա ունի միայն 15 րոպե։ Հակառակ դեպքում նրան սպառնում է 5000 դրամի (10,4 ԱՄՆ դոլարի) չափով տուգանքը։

Իսկ «իմպրովիզացված» կայանատեղից մեկ ժամ օգտվելու համար վճարել 150 դրամ (0,3 ԱՄՆ դոլար) Խաչատուրը սկզբունքայնորեն չի ցանկանում։ «Փողոցները որքան «նրանց», նույնքան էլ մեզ են պատկանում։ Ինչու ես պետք է վճարեմ կայանատեղիի համար, ընդ որում ՝ առանց իմանալու, թե ու՞մ եմ վճարում», — ասում է Խաչատուրը՝ անորոշ բացելով ձեռքերը։

Դատարկելով արկղները և ստանալով գումարը, Խաչատուրը, չնայած իր դժգոհությանը, սկսում է ժպտալ (Դավիթ Ստեփանյան /OC Media)

«Կարմիր գծերը» սեզոնի սկզբից անցած ամսվա ընթացքում, ըստ երևույթի, կուտակված դժգոհության «սառցաբեկորի» գագաթն է միայն։ Ի տարբերությունբ նախորդ տարիներին, այս տարի ծիրանի բերքը չափազանց հաջող էր, սակայն գյուղացիներին դա ուրախություն չբերեց։ Հուլիսի սկզբի դրությամբ ծիրանի մեծածախ գները տատանվում են մեկ կիլոգրամի համար 100-ից 200 դրամի սահմաններում (0,2–0,4 ԱՄՆ դոլար)։ Նախորդ սեզոնում մեկ կիլոգրամի համար գինը կազմում էր 300–1000 դրամ (0,6–2 ԱՄՆ դոլար)։ Հաշվի առնելով, որ ծիրանից բացի Խաչատուրն էլ ոչինչ չի աճեցնում, տարվա հաջորդող ամբողջ ժամանակահատվածում նա իր ընտանիքը պահում է միայն հունիս-հուլիս ամիսներին ծիրանի վաճառքից ստացված գումարով։ «Ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը կառավարությունն է։ Այն ոչ մի կերպ չի վերահսկում «Սպայկան», ծիրանի այլ գնորդներին։ Ընկերությունները գները կարգավորում են ինչպես որ կցանկանան։ Իսկ մենք կորուստներ ենք կրում», — վրդովվում է նա։

Դատարկելով արկղները և ստանալով գումարը, Խաչատուրը, չնայած իրադրության հետ կապված իր դժգոհությանն ու վրդովմունքին, սկսում է ժպտալ։ Ձմռան ընթացքում իր մոտ պարտքեր են կուտակվել և այժմ նա ի վիճակի կլինի դրանք վերադարձնել։ Պետական աջակցությամբ տրվող «զեղջված» գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը հասնում է 24 տոկոսի։ և Խաչատուրը հույս ունի, որ ծիրանն իրեն թույլ կտա գոնե «զրոյական» վիճակի գալ, և վճարել բոլոր պարտքատերերին։ Ինչպես իր համագյուղացիներից շատերը, Խաչատուրը հույս ուներ, որ ծիրանի առատ բերքը թույլ կտար իրեն ոչ միայն վճարել բոլոր պարտքերը, բայց նաև ապրել մինչև հաջորդ սեզոնը։ «Այժմ ես հասկանում եմ, որ դա լինելու բան չէ։ Աստված գիտի, թե ինչ պետք է անենք հիմա։ Երևի նորից պետք է մեկնել Ռուսաստան, արտագնա աշխատանքի,» հասնելով խանութի դռանը, ասում է Խաչատուրը։

Advertisements

«Սպայկայի» «ծիրանի» մենաշնորհը

«Սպայկան» Հայաստանյան բեռնափոխադրող կազմակերպություն է, որը հայկական ծիրանի արտահանման փաստացի մենաշնորհն ունի։ կազմակերպության սեփականատերերի անունները հստակ հայտնի չեն, սակայն լրատվամիջոցները պնդում են, որ ընկերությունը կապված է Վատիկանում Հայաստանի Դեսպան, գործող Նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ։

Ընկերության տրանսպորտային պարկը գերազանցում է 200 խոշոր բեռնատար։ Ընկերությունը զբաղվում է նաև պտուղ-բանջարեղենի և մրգի արտահանմամբ դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ակնկալվում է, որ 2017 թվականին գյուղատնտեսական արտադրության ոլորտում «Սպայկայի» ներդրումները կկազմեն 68 մլն. ԱՄՆ դոլար։ 2016-ին այդ գումարը հասել է 86 մլն. ԱՄՆ դոլարի։

«Սպայկայի» ավտոպարկը կազմում է ավելի քան 200 խոշոր բեռնատար (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Ռուսաստանում «Սպայկայի» հիմնական հենակետերը գտնվում են Կրասնոդարում և Մոսկվայում, մնացած տարածաշրջանները հայաստանյան արտադրանքը ստանում են նշված երկու կետերից, Ararat Fruit. ապրանքանշանի տակ։ Անցյալ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 85.000 տոննա ծիրան, որից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 25 ժ.000 տոննա։ Հունիս ամսին ՀՀ Կառավարության որոշման հիման վրա «Սպայկան» անհատույց ստացել է 160 հա հողատարածք Երևանի ծայրամասերից մեկում։ Հիշյալ տարածքում Ընկերությոնը պլանավորում է կառուցել նոր բազաներ և համալիրներ։

Մրցակիցների դուրս մղումն ու գների անկումը

Գյուղացիների ոտնահարված իրավունքների շուրջ աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ դեպի Ռուսաստան արտահանմամբ զբաղվող փոքր ձեռնարկատերերը սկսել են զանգահարել «Ելք» խմբակցության անդամ պատգամավորներ Լենա Նազարյանին և Արայիկ Հարությունյանին։ Ձեռներեցները պնդում են, որ «Սպայկան» փաստացի փակել է Կրասնոդարի «Ռոզա վետրով» և «Խուտոր Լենինա» մեծածախ առևտրի երկու խոշոր շուկաները Հայաստանից ծիրանի արտահանմամբ զբաղվող այլ միավորների համար։

Նրանք ընդունում են բացառապես «Սպայկայից»։ Իսկ Կրասնոդարում կուտակված բեռնատարերի վարորդներին առաջարկվում է սպառման շուկաներ գտնել Կրասնոդարի մարզի սահմաններից դուրս։ Դրանից հետո փոքր արտահանողները կասեցրել են ծիրանի գնումները։ Գնումները կասեցվել են նաև «Սպայկայի» կողմից՝սակայն, միայն երկու օրով։ Որից հետո Արարատի և Արմավիրի մարզի բնակիչների աճեցրած ընտիր ծիրանի գինն իջել է 600-ից մինչև 400 դրամ (1,2–0,8 ԱՄՆ դոլար) մեկ կիլոգրամի համար։ Այդ ամենը տեղի է ունեցել հունիսի երկրորդ կեսին՝ սեզոնի գագաթնակետին։ Բնական է, որ շղթայական արձագանքի կանոններով, նշված մրգի գները սկսել են իջնել։ Ծիրանն արագ փչացող ապրանք է, սեզոնը տևում է երկու ամսից ոչ ավել։ Որպես արդյունք, ժամանակավորապես դադարած արտահանումը հանգեցրեց տեղական շուկայի գերհագեցվածությանը և գնի անկմանը՝ մինչև 100–200 դրամ մեկ կիլոգրամի համար (0,2–0,4 ԱՄՆ դոլար).

Փոքր արտահանողները կասեցրել են ծիրանի գնումները (Դավիթ Ստեփանյան /OC Media)

«Սպայկայի» ոչ պաշտոնական ներկայացուցիչը պատգամավոր է

Տվյալ խնդրին «Սպայկան» որևէ պաշտոնական արձագանք չի տվել։ Սակայն Ընկերության և անմիջապես Միքայել Մինասյանի հետ սերտորեն կապված Հանրապետական Կուսակցության անդամ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սեփական զրույցը Ընկերության ներկայացուցչի հետ, այն նշագրելով «Լրատվամիջոցների ուշադրությանը» բառերով։

Վերջինը հայտարարեց, որ նա ոչինչ չգիտի փոքր արտահանողների խնդիրների մասին։ Իսկ Ընկերության աշխատակիցները, ելնելով գյուղացիների շահերից, ձգտում են գնել եղած ծիրան ամբողջությամբ։ Վերջում նա նշեց, որ Ռուսաստանում «Սպայկան» խիստ մրցակցության մեջ է գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի արտահանողների հետ, իսկ նրանք, ովքեր չեն հավատու, կարող են գալ և ինքնուրույն համոզվել դրանում։

Սակայն գյուղական վայրերի բնակչությունը այս քայլը չի գնահատել, իսկ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները հունիսի վերջին օրերին փակել են հանրապետական նշանակության ճանապարհը, բողոքելով «Սպայկայի» կողմից պայմանավորվածության խախտումների դեմ։ Նախկինում պայմանավորված մեկ կիլոգրամի համար 600–5800 դրամ (1,2–1,6 ԱՄՆ դոլար ) գումարի փոխարեն Ընկերությունն առաջարկել է 400 դրամ (0,8 ԱՄՆ դոլար)։ Նախարարության ներկայացուցիչները եղել են Ջրաշենում և շուտով հայտնել «խնդրի կարգավորման» մասին։

Ի դեպ, գյուղի բնակիչները նշել են, որ կոնֆլիկտը լուծվել է բացառապես և զուտ իրենց շահերի հաշվին և վերջու վերջով նրանք վաճառել են ծիրանը «Սպայկայի» առաջարկված գնով։

Գյուղատնտեսության նախարարության բացատրությունները

Գյուղատնտեսության նախարարությունը համաձայն չէ «Սպայկային» հասցեագրված մեղադրանքների և գյուղացիների դիրքորոշման հետ։ Փողնախարար Ռոբերտ Մարգարյանը գյուղացիների ագրեսիվ տրամադրությունը կապում է ծիրանի ուշ հասունացման հետ և գյուղանտեսական տարվա մեկ շաբաթով ետ ընկնելու հետ։

Վկայակոչելով Ռուսաստանում հայաստանի Առևտրային ներկայացուցչության ղեկավար կարեն Ասոյանին, փոխնախարարը հայտնեց, որ Կրասնոդարի կողմն ինքնութույն է նախաձեռնել մանր արտահանողների համար շուկայի փակումը։ Հուլիսի 10-ին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց լրագրողներին, որ մասնավոր ընկերությունները փոքր արտահանողների համար խոչընդոտներ չեն առաջացնում և խնդիրը կայանում է նրանում, որ մեծ երկրի խոշոր ցանցը ձգտում է աշխատել խոշոր,երաշխավորված մատակարարի հետ, որը տվյալ դեպքում և հանդիսանում է «Սպայկան»։

Apricots in the dump

Երևանի պտուղ-բանջարեղենի խոշոր խանութներից մեկի տեր Գնել Հայրապետյանն ասում է, որ ցածր գների պատճառն է նաև երևանցիների ցածր գնողունակությունն է։

«Ներկայումս գնողունակ աշխատող մարդիկ այնքան էլ շատ չեն։ Այժմ արձակուրդների ժամքանակաշրջան է, քաղաքը դատարկվել է, դրա համար էլ առևտուրը «նստած է»։ Մենք ստիպված ենք պահպանել գների մակարդակը, որովհետև այլ դեպքում վերջու վերջով ստիպված ենք ապրանքի մեծ մասը նետել աղբակույտ։ Այդ իսկ պատճառով էլ մեկ կիլոգրամի համար 500 դրամից (1 ԱՄՆ դոլար) էժան ծիրան մենք չունենք։ Իհարկե, լավ չէ. Որ գյուղացիների աշխատանքը կորում է, սակայն մենք ոչինչ անել չենք կարող։ պետք է մի կերպ գոյատևել», — ասում է Գնելը, բացելով ձեռքերը։

Գնելը ծիրանները գնում է, հաճախ իմանալով նախապես, որ չի կարողանա ձեռնատու պայմաննեով վաճառել դրանք։ (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Նա նշում է նաև, որ գների անկումը պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառների շարքին առևտրականը դասում է այս տարվա ծիրքանի առատ բերքը։ Ընդ որում՝ ինչպես ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանում և Ուզբեկստանում։ Իսկ սուբյեկտիվ պատճառները կայանում են նրանում, որ «որոշ Ընկերություններ» ձգտում են մենաշնորհի և մրցակիցներին շուկայից դուրս մղմանը՝ դեմփինգի և գների արհեստական նվազեցման միջոցով։

Երկու գործոններն էլ էապես ազդում են գյուղացիների գրպանների վրա, որոնք, գտնվելով անելանելի վիճակում, ի զորու չեն լինում վճարել գոնե բանկային վարկերը։ Գնելն ասում է, որ նա ծիրանները գնում է, հաճախ իմանալով նախապես, որ չի կարողանա ձեռնատու պայմաննեով վաճառել դրանք։ Պարզապես նրան ծանոթ մատակարար-ֆերմերները, որոնք երկարամյա համատեղ աշխատանքի ընթացքում դարձել են իր համար գրեթե ընկերներ, շատ են խնդրում, որ նա գնի ծիրանը։

The website is undergoing scheduled maintenance
This is default text for notification bar